Ավինյանը՝ BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին
ПолитикаՀայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին։
«Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC–ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ–ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,–նշեց Ավինյանը։
Փախվարչապետը խորհուրդ տվեց մնացած հարցերով դիմել իրավապահներին։