Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալին
ПолитикаՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հայրապետյանին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: