Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններն ավարտվել են

Политика

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը, ավարտվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը: Իրականացված կառուցվածքային բարեփոխումները նկարագրվում են հետևյալ բնութագրիչներով՝

1․ ՀՀ Ազգային ժողովի կազմակերպական նոր կառուցվածքը բաղկացած է 14 առաջնային ստորաբաժանումներից (Ներառված չեն հանձնաժողովների և պատգամավորների գրասենյակները), որը նախորդ կառուցվածքի համեմատ պակաս է 2-ով:

2․ Նոր կառուցվածքում 8 հաստիքով մեծացվել է պետական ծառայության հաստիքների քանակը, սակայն ընդհանուր հաստիքացուցակը 654 հաստիքից նվազել է 600-ի (Նկար 2): Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ ստահոդ տեղեկատվություններից մեկն այն էր, որ նվազեցվել են պետական ծառառության հաստիքները, մենք հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարձր մասնագիտացված աշխատանքի խրախուսմանը պետական ծառայության շրջանակներում:

3․ Նախորդ հաստիքացուցակում ներառված 10 պետական ծառայության կրտսեր հաստիքի փոխարեն, նոր հաստիքացուցակում ներառել ենք՝ 26-ը: Մեր կողմից խրախուսվում է նորավարտ երիտասարդ կադրերով աշխատակազմի համալրումը: Ավելին, ունենք ծրագրեր ստեղծել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական կենտրոն՝ մեր ապագա կադրերի արդյունավետ պատրաստումը և վերապատրաստումը ապահովելու նպատակով,

4․ Փորձագիտական և վերլուծական ներուժի զարգացում: Կառուցվածքում ստեղծվել է միասնական փորձագիտական և վերլուծական վարչություն, որի գործառույթներն են՝ աջակցել օրենքի վերաբերյալ մտքի առաջացումից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղեկատվական, վերլուծական, փորձագիտական աջակցումը, ինչպես նաև հետօրենսդրական արդյունքների վերհսկողությունը,

5․ Մասնագիտական ժամանակակից գործառույթներ են սահմանվել Հասարակայնության հետ կապերի և հեռահաղորդակցության նորաստեղծ վարչության համար, որը պետք է նպաստի առավել բաց և թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը հասարակության և խորհրդարանի միջև: Նոր ավելի արդյունավետ գործառույթներով են օժտվել քաղաքացիների նամակների բողոքների արձագանքման ստորաբաժանումը:

6․ Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթի ձևավորման հիմք է դրվել: Նորացված ստորաբաժանումն իրականացնելու է այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ թեկնածուների թափանցիկ և ժամանակակից եղանակներով հավաքագրումը, նոր աշխատակիցների հարմարման(ադապտացիայի) գործընթացի իրականացումը, շարունակական ուսուցման և որակի բարելավման պլանավորված աշխատանքները, շահադրդման համակարգերի զարգացումը և բազմաթիվ այլ նորացված գործառույթներ,

7․ Ֆինանսական կառավարման և հաշվառման նորացված վարչությունում միավորվել են Բյուջետային կառավարման և գնումների բաժինները: Նախկին կառուցվածքում վերջիններս 2-3 հոգանոց բաժիններ էին, որն անարդյունավետ է կառավարելիության նորմայի չափանիշի տեսանկյունից : Միավորման արդյունքում ունենք ծախսերի բյուջետային պլանավորումից մինչև վերջնական գնումների գործընթացի ամբողջական միասնական ցիկլի իրականացում, ինչպես նաև մեկ բաժնում 8 հաստիք, որը լրիվ համապատասխանում է կառավարելիության նորմայի չափանիշներին:

8․ Գործառույթային և կադրային առումով հզորացվել է Ներքին աուդիտի ստորաբաժանումը: Վստահ ենք, որ առանց պատշաճ ներքին վերահսկողության հնրարավոր չէ ապահովել որակյալ կառավարում (նաև ISO 9001 ստանդարտների պահանջ է):

9․ Բարձրացվել է աշխատակազմի միայն առավել ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների (գործավարներ 10%, վարորդներ 7%) աշխատավարձը: Մենք կողմնակից ենք սոցիալական արդարությանը,

10․ Ստեղծվել է «Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժին»: Պատերազմող երկրի խորհրդարանը պետք է լիարժեք գործի նաև հատուկ պայմաններում: Ի դեպ ավելացվել են նաև քաղաքացիական պաշտպանության գործառույթները: Նախկին կառուցվածքում այս գործառույթների սահմանափակ մասը դրված էր Աշխատակազմի ղեկավարի մեկ օգնականի վրա միայն:

11․ Վերանայվել, ինչպես նաև բազմաթիվ նոր և արդյունավետության բարձրացման գործառույթներով համալրվել է փոփոխված ստորաբաժանումների աշխատակցիների պաշտոնների անձնագրերը: Նպատակադրված ենք խրախուսել նոր մոտեցումներով, նոր գիտելիքներով, նոր ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառման հմտություններով մասնագետների ներգրավումը աշխատակազմ:

Կառուցվածքային փոփոխությանը հաջորդող քայլերից է լինելու կառավարման նոր մոդելի տեղադրումը, ինչպիսին է՝ գործընթացային կառավարումը (գործընթացների վերանկարագրման, ռեինժեներինգի միջոցով): Այն պետք է նպաստի աշխատակազմում որակական նոր ձեռքբերումներին»:

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи