Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թեման մեկընդմիշտ փակենք

Ի սկզբանե փաստենք, որ 21-րդ դարի այս խելահեղ, բազմագործոն, արագացված զարգացումների պայմաններում, 31 տարվա համար նման կարգի կանխատեսումներ անելը Հայաստանի դեպքում` խելագարության պես մի բան է, եթե չասենք ավելին...  Բացի այդ, հայտարարվել են նշաձողեր և նպատակներ, որոնք որևէ ուղենիշային հիմնավորմամբ, կամ թեկուզ միջանկյալ արդյունքների ձևակերպումներով չեն ուրվագծվում:

Ամենայն հավանականությամբ, դրանք կատարվել են զուտ միտինգա-վարկանիշային մոլուցքի տրամաբանության մեջ, և մասնագիտական տեսանկյունից քննարկելն ինքնին աբսուրդի դաշտից է:  Ինչևէ, եղածն եղած է, հայտարարվել է, և որպեսզի վերջնականապես փակվի այս անիմաստ թեման, անդրադառնանք հիմնական թվերին:

Ի՞նչ է նշանակում` 2050 թվականին 15 անգամ ավելի մեծ ծավալի ՀՆԱ, 5 մլն բնակչություն, և  7 անգամ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացումը Հայաստանում: Մնացած թվերի և «մտքերի» վրա նույնիսկ ժամանակ ծախսելն ափսոս է` չանդրադառնանք: Դա համապատասխանաբար նշանակում է՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը` 8,46% աճ, ( %= 15-ի 1/31 աստիճանից հանած 1 ), առաջին հայացքից վատ չէ․բնակչությունը` տարեկան միջինը` ( 5մլն-3 մլն):31=64 հազար մարդ բնակչության ավելացում, ինչը նույնպես վատ տարբերակ չէ։ միջին ամսական անվանական աշխատավարձը` տարեկան միջինը` 6% աճ ( % = 7-ի 1/31 աստիճանից հանած 1 ), առաջին հայացքից տպավորիչ է թվում:

Հիմա դիտարկենք առանձին-առանձին` ՀՆԱ-ն, միջին ամսական անվանական աշխատավարձը և բնակչության աճի նշված թվերը, իսկ վերջում` համադրենք դրանք, և ամփոփենք:

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ պետբյուջեի միջին ժամկետ ծախսային ծրագրի մեջ հաջորդ 3 տարիների համար արդեն նախատեսվել է տարեկան միջինը` մոտ 5% ՀՆԱ-ի աճ, ապա` հաջորդ 28 տարիների համար տարեկան միջին աճի տոկոսը պետք է ավելին լինի, քան 8,5%-ը: Բայց դա առայժմ մի կողմ թողնենք:

Արդյո՞ք այդքան հավակնոտ, և շատ է` 31 տարում ՀՆԱ-ի 15 անգամ ավելացումը, որ մեծամասամբ կարծիք է հայտնվում, թե` չափազանցված թիվ է: Պարզ, չոր թվաբանություն` «առանց կոտորակների, հարյուրերորդականների» և առանց որևէ այլ հարյուրավոր գործոններ հաշվի առնելու:

Այսօրվա ՀՆԱ-ի ծավալը կազմում է 6 տրլն դրամ, այսինքն 2050 թվականին այն «լինելու» է` 90 տրլն դրամ: 3 մլն բնակչության դեպքում` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ը 2050 թվականին «կլինի» 30 մլն դրամ, այսօրվա 2 մլն դրամի փոխարեն:  Եթե տարեկան միջին գնաճը հաշվենք 4% (այս համատեքստում` նորմալ աճը ապահովելու համար ծայրահեղ համեստ ցուցանիշ), ապա` միայն գնաճի արդյունքում` այսօրվա 2 մլն դրամը հավասար կլինի 2050 թվականի մոտ 6,8 մլն դրամի իրական արժեքին  ( 2000000x( 1+4:100 )-ի 31 աստիճան = 6,8 ): Պարզ ասած` 2050 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ( 30 մլն դրամ ), իրականում կլինի ընդամենը 4,5 անգամ ավելին, քան 2018-ին էր: Սա 3 մլն-ի դեպքում:

5 մլն բնակչության դեպքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը կլինի մոտավորապես 18 մլն դրամ, այսինքն` 2018 թվականի նկատմամբ իրական աճը 2050 թվականի արդյունքում կլինի ոչ թե 4,5 անգամ, այլ ընդամենը` 2,5 անգամ: Հիշենք այս թիվը:

2018 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 206 հազար դրամ: 7 անգամ ավելանալու դեպքում այն կազմելու է 1,4 մլն դրամից քիչ ավելին: Հաշվի առնելով գնաճի 4% միջին տարեկան մակարդակը, այսօրվա 206 հազար դրամի իրական արժեքը 2050 թվականին հավասար կլինի մոտ 700 հազար դրամին: Հետևաբար` միջին ամսական անվանական աշխատավարձի իրական աճը 31 տարում կլինի ընդամենը` 2 անգամ:

Հաշվի չառնելով առաջիկա երեք տարիներին (պետբյուջեի 2020-2022թթ միջին ժամկետ ծախսային ծրագրով նախատեսված ) ըստ էության տեղում դոփելու որոշումը, այսպիսով. Միջին ամսական անվանական աշխատավարձի իրական աճը 31 տարում` ընդամենը 2 անգամ: Բնակչության թվաքանակի աճը` մինչև 2050 թվականը միջին տարեկանը` մոտ 64 հազար մարդ

Բնակչության ավելացումը տեսական երեք աղբյուր ունի. առաջին` ծնելիության և մահացության տարբերության ավելացում, երկրորդ` ներգաղթի և արտագաղթի տարբերության ավելացում, երրորդ` ֆանտաստիկայի և աբսուրդի դաշտից է, բայց նշենք... Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր միտինգներում սա էլ կհայտարարվի ու ծափահարությունների կարժանանա: Ուրեմն` գրավվում են այլ երկրներ և գերևարված բնակչության քանակի մասին տվյալները գումարվում են երկրի տվյալներին:

Առաջին` ծնվածների և մահացածների տարբերություն: Կիրառենք «աննախադեպության» կանխավարկածը:

Վերջին 80 տարում ծնելիության տարեկան մաքսիմումը եղել է մոտ 50 հազար: Սրանից հանենք տարեկան նույն ժամանակաշրջանի մահացության վերջին 80 տարվա մինիմումից պակաս թիվը` 20 հազար: Ամեն ինչում «աննախադեպության» կանխավարկածով առաջնորդվելով, տարբերությունը ստացվում է մոտ 30 հազար մարդ:  Շարունակենք նույն տրամաբանության մեջ, և անցնենք երկրորդ աղբյուրին.  ներգաղթի և արտագաղթի տարբերություն. 31 տարի անընդմեջ տարեկան առնվազն 64 հազարով ավելանալու է բնակչությունը, և կստացվի, որ տարեկան ներգաղթողների և արտագաղթողների տարբերությունը պետք է լինի 34 հազար մարդ, որովհետև 30 հազարի աճը «ապահովվել էր» բնական աճի հաշվին ( 64-30=34 ): Նույն ֆանտաստիկայի շարքից կլինի, եթե համարենք, որ արտագաղթը լինելու է 0, բայց` այդպես հաշվենք:

Որտեղի՞ց, ո՞ր երկրներից, և ինչու՞ պիտի լինի տարեկան 30 հազար մարդու ներգաղթ, եթե 2050 թվականին ակնկալվող նշաձողերը` 2050 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 18 մլն դրամ, և միջին ամսական անվանական աշխատավարձը` խղճուկ 1 մլն 400 հազար դրամ, չեն գերազանցում մեր հայրենակիցների գտնվելու երկրների այդ նույն ցուցանիշներին` նույնիսկ այսօր: 

Այնպես որ` պետք է մոռանալ այս թվերն ու թեման, և անցնել կողքով այնպես, ինչպես անցել ենք մնացած բոլոր սին խոստումների, բամբասանքների, ամբոխահաճության և դատարկ խոսակցությունների կողքով:

Անդրանիկ Հարությունյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»