Վանեցյանից դժգոհությունները բավականին շատ էին. պատգամավորը՝ Վանեցյանի աշխատանքի մասին
ПолитикаԱզգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է զերծ մնար նման հայտարարություն անելուց, քանի որ նման պաշտոն զբաղեցնող անձը գալիս է լուռ եւ գնում է լուռ այդ պաշտոնից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ պետք է չհասնեինք այս կետին. «Այն ինֆորմացիան, որ տիրապետում է այդ պաշտոնը զբաղեցնող անձը, յուրաքանչյուր մեկ խոսք կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վանեցյանը ներգրավված լինի հեղաշրջման փորձի մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ նման ասեկոսեներից»։
Իսկ Վանեցյանի աշխատանքի մասով պատգամավորը նշեց՝ «սկզբնական շրջանում նորմալ է գնահատել, հետո դժգոհությունները բավականին շատ էին»։