Այսօր է տարածվել, թե «իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ «գնել» արտաքին պարտքը:
Որպես Քոչարյանի հնարավոր գործընկեր նշվում է «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի անունը»:
ORER.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հերքեց տարածված տեղեկատվությունը: «Այդ, այսպես կոչված, լուրն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի»: