Ադրբեջանցիները այն ժամանակ կարող են կոչվել Արցախի համայնք, երբ գան, դառնան Արցախի քաղաքացի. Թեւան Պողոսյան
ПолитикаԱյո, ազգությամբ ադրբեջանցին կարող է գնալ Արցախում բնակություն հաստատել, բայց դրա համար կա գործընթաց. որ երկրի քաղաքացի էլ լինի, պետք է այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվի, դիմի Արցախը նախագահին եւ ընթացակարգով ստանա քաղաքացիություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
«Իր դիմումի վերեւում պետք է գրի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, խնդրի, ասի՝ ուզում եմ դառնալ Արցախի Հանրապետության քաղաքացի: Բոլոր թղթերը ներկայացնի, վերջում էլ հայոց լեզվից քննություն հանձնի, ու եթե բոլոր ընթացակարգերը անցնի, կարող է ստանալ քաղաքացիություն: Հիմա եթե այդ ամենը կանի եւ կստանա Արցախի քաղաքացիություն, կարող է ապրել, որտեղ ուզում է: Այսօր Արցախի շատ քաղաքացիներ ապրում են Հայաստանում»,-ասաց նա: