ՀՀ իշխանությունները հանրաքվեի ընթացքում կապահովեն քաղաքացիների ազատ կամարտահայտումը․ Փաշինյան
ПолитикаՀՀ իշխանությունները կապահովեն քաղաքացիների ազատ կամարտահայտումը Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով հանրաքվեի ընթացքում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցին։
Վարչապետի խոսքերով՝ իրենք պետք է ապահովեն մրցունակ քարոզարշավի անցկացումը եւ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը։
«Մեզ պետք է ստեղծել պայմաններ, որ մեր հասարակությունում տեղ չունենան կեղծ նորությունները եւ ատելության քարոզը։ Եթե մենք ուզում ենք ունենալ բռնությունից ազատ հասարակություն, ապա պետք է հիշել, որ ատելության հրահրումը բռնության նախնին է»,- ասաց Փաշինյանը։