Արմեն Սարգսյանը հանդիպել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ. քննարկվել են քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրներ
ПолитикаՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ օրերս Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները եւ 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի եւ Սեւրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:
Հանդիպմանը խոսվել է նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների եւ ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։