Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Վերջապես հայտնի է այն լավագույն միջոցը, որի միջոցով հեշտությամբ կազատվեք պապիլոմաներից

Lifestyle

Ձուն՝ որպես պապիլոմաների դեմ պայքարի լավագույն միջոց

 
 

Այն օգնում է պայքարել նույնիսկ բազմաթիվ պապիլոմաների դեմ։

Չնայած այն բանին, որ պապիլոման ոչ այլ ինչ է, քան բարորակ նորագոյություն, այն ծայրահեղ բացառիկ դեպքերում կարող է չարորակ դառնալ։ Բացի դրանից, այդ խնդիրն օրգանիզմում առկա մարդկային պապիլոմա վիրուսի արդյունք է։ Եվ հաճախ պապիլոմաներից ամբողջովին կարելի է ազատվել միայն հատուկ հակավիրուսային թերապիայի միջոցով։ Ուրեմն ավելի լավ է դրանցից ազատվելու համար ժողովրդական բժշկության օգնող, այլ ոչ հիմնական միջոցներ կիրառել։

Բուժում հավի ձվով։

Հավի ձուն օգնում է ազատվել պապիլոմաներից, սակայն այն կարելի է օգտագործել միայն այն մարդկանց, ովքեր հակված չեն ալերգիկ ռեակցիաների։ Արտաքին կիրառությունը կարող է ալերգիա հարուցել անգամ այն դեպքում, երբ դուք առանց որևէ խնդրի ուտում եք այդ ձուն։ Եթե դուք կասկածներ ունեք, արմնկային շրջանի փոքր հատվածի վրա քսեք ընտրված միջոցը ու թողեք 10 րոպե։ Եթե ալերգիկ ռեակցիա չի նկատվում, կարելի է համարձակորեն օգտագործել տվյալ միջոցը։

Ձվի փոշի

Այս միջոցի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի 2 ձվի կճեպ, լեյկոպլաստ ու բժշկական բամբակ։ Ջեռոցը տաքացրեք մինչև 250՞, տապակի մեջ ձվի կճեպը  դրեք ջեռոցը մոտավորապես 30 րոպեով։ Ապա երբ կճեպը սառչի, լավ մանրացրեք, լցրեք ապակյա կամ պլաստիկե տարայի մեջ ու հերմետիկ փակեք։ Բամբակը մանր կտորների բաժանեք, յուրաքանչյուր պապիլոմայի վրա առատորեն ձվի կճեպի փոշի լցրեք, վրայից բամբակ դրեք ու ֆիքսեք լեյկոպլաստի միջոցով։ Այդպես պետք է թողնել՝ մնա 2-3 շաբաթ՝ 3 օրը մեկ անգամ փոխելով։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նմանատիպ գորտնուկներն անհետանում են արդեն բուժման առաջին կուրսից հետո։

Ձվի սպիտակուց

Եթե պապիլոմաները դեռ փոքր են, կարելի է փորձել  նրանցից ազատվել  ձվի սպիտակուցի միջոցով։ Կոտրեք ձուն, վերցրեք բամբակյա փայտիկներ, թաթախեք սպիտակուցի մեջ, ապա դրանք մանրակրկիտ քսեք պապիլոմաների վրա։ Այս պրոցեդուրան կրկնեք օրական 3-4 անգամ, ցանկության դեպքում՝ կարելի է և ավելի հաճախ։ Մոտավորապես մեկ շաբաթ անց պապիլոմաներն իրենց չափերի մեջ բավականին կփոքրանան, սակայն պրոցեդուրան պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իսպառ չեն անհետացել։ Որպես կանոն՝ դրա համար անհրաժեշտ է լինում 3-4 շաբաթ, ընդ որում, որքան շուտ սկսեք բուժումը, այնքան արագ կանհետանան պապիլոմաները։

Պապիլոմայի բուժումը հրանուկի (чистотел) միջոցով։

Պապիլոմաները բոլոր գորտնուկների պես սարսափում են այս բույսից։ Բայց պետք է հիշել, որ այն բավականին ագրեսիվ է, և այդ պատճառով էլ կարող է վնասել պապիլոմայի շուրջը եղած առողջ մաշկը։ Աշխատեք, որ պատրաստի դեղամիջոցը չընկնի այդ հատվածի վրա։

Եվ հիշեք, որ ցանկացած խոտաբույս կարող է ալերգիկ ռեակցիա սադրել։ Այդ պատճառով էլ ուշադիր հետևեք ձեր օրգանիզմի արձագանքին գոնե առաջին մի քանի օրերի ընթացքում, քանի որ երբեմն ալերգիան իր մասին միանգամից զգացնել չի տալիս։

Հրանուկի (чистотел) հյութ։

Ամռանը պապիլոմաներն ավելի հեշտ է բուժել, քանի որ թարմ հրանուկ գտնելը բարդ խնդիր չէ, և բուժումն էլ շատ պարզ է։ Պետք է միայն պոկել բույսը և ցողունի վրա եղած հյութը մանրակրկիտ քսել պապիլոմային։ Առաջին շաբաթվա ընթացքում դա պետք է անել յուրաքանչյուր 3 ժամը մեկ, 2-րդ և 3-րդ շաբաթների ընթացքում՝ օրական 3 անգամ։ Մոտավորապես մեկ ամիս անց դուք կմոռանաք, որ երբևէ պապիլոմա եք ունեցել։

Հրանուկի (чистотел) թուրմ սպիրտով։

Շատ հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ հրանուկի պարզ հյութը չի օգնում։ Պետք չէ հուսահատվել, փորձեք ավելի ուժեղ ազդեցություն ունեցող միջոց։ Կտրատեք հրանուկը ու 3 ճաշի գդալ լցրեք ապակյա տարայի մեջ, վրան լցրեք կես բաժակ ջուր ու կես բաժակ օղի։ Ամուր փակեք տարան ու տեղադրեք սառնարանում մոտավորապես 5 օր։ Չմոռանաք այդ ընթացքում պարբերաբար թափ տալ թուրմով լի տարան։

Ապա այն կարելի է քամել, թեպետ պարտադիր չէ։ Օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, բամբակով թրջոցներ արեք ու դրեք պապիլոմայի վրա, ծածկեք պոլիէթիլենե թաղանթով ու ֆիքսեք բինտով կամ լեյկոպլաստով։ Թողեք, որ թրջոցը մնա 15 րոպե։

Հետո պապիլոմաները ցողեք սառը ջրով, թողեք, որ մաշկը հանգստանա ու վրան սովորական մանկական քսուք քսեք։ Բուժումը պետք է տևի 3 շաբաթ։ Դրանից հետո մնալ կարող են միայն շատ կայուն գորտնուկները։ Այս բուժման միակ բացասական կողմն այն է, որ սպիրտը չորացնում է մաշկը։ Եթե ձեր մաշկն առանց այդ էլ շատ զգայուն է, ավելի լավ է հրաժարվել բուժման այս տարբերակից։

Հրանուկի (чистотел) էքստրակտ

Այս միջոցը բավականին ուժեղ է, բայց միևնույն ժամանակ՝խնայող։ Պատրաստվում է հետևյալ կերպ՝

Կտրատեք 150 գրամ թարմ հրանուկ, լցրեք ոչ մեծ էմալապատ տարայի մեջ ու վրան եռացող ջուր լցրեք։ Հենց որ ջուրը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, թուրմը հասցրեք եռման աստիճանի, ցածրացրեք կրակը ու եռացրեք այնքան ժամանակ, քանի դեռ ջրի մեծ մասը չի գոլորշիացել։ Պետք է մնա նախնական ծավալի 1/4-ից ոչ ավելին։

Կաթսան փակեք կափարիչով, ապա ծածկեք սրբիչով, թողեք 10 ժամ։ Ապա թանզիֆե կտորի միջոցով քամեք եփուկն ու մի մոռացեք քամել հենց ինքը՝ բույսը։ Ստացվածը լցրեք ապակյա տարայի մեջ ու պահեք միայն սառնարանում։ Ամեն առավոտ ու երեկո թրջոց դրեք՝ թանզիֆե կտորը թրջելով այդ էքստրակտով, ու 10 րոպեով դրեք պապիլոմայի վրա։ Բուժումը պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ պապիլոմաները չեն անհետացել։

Պապիլոմայի բուժում ընկույզի միջոցով

Ժողովրդական բժշկության միջոցներով պապիլոմաները բուժելու մասին խոսելիս չի կարելի չհիշատակել ընկույզի մասին։ Դրանք բուժում են անգամ ամենածանր դեպքերը, երբ մնացած բոլոր միջոցներն անզոր են լինում։

Ընկույզի քսուք

Տվյալ միջոցն ունի բավականին յուրահատուկ հոտ, դրա համար էլ ոչ բոլորին է դուր գալիս։

Այս միջոցը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է 3 մաքրած ընկույզ, ցանկալի է, շատ չհասած։ Ընկույզներն աղացեք կամ մանրացրեք սովորական հավանգի մեջ, ավելացրեք մի քիչ սովորական կերոսին ու խառնեք այնքան, որ դառնա սովորական թթվասերանման զանգված։

Հենց այդ զանգվածն էլ օգտագործվում է պապիլոմաների բուժման համար։ Դրանց վրա այս քսուքը քսեք հաստ շերտով, անպայման ծածկեք պոլիէթիլենային թաղանթով ու թողեք մոտավորապես կես ժամ։ Այս պրոցեդուրան պետք է անել օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, մեկ շաբաթից ոչ ավելի, չնայած հանուն արդարության՝ պետք է նշել, որ ավելի երկար հարկավոր էլ չէ։

Ընկույզի տերևների թուրմ

Թերմոսի մեջ դրեք 50 գրամ ընկույզի տերև, վրան մեկ բաժակ եռացող ջուր լցրեք ու թրմեք մեկ շաբաթից ոչ պակաս։ Ստացված թուրմով պապիլոմաները մերսեք օրական 5-6 անգամ, 2-3 շաբաթների ընթացքում։ Ուշադրություն դարձրեք՝ այս միջոցն այնքան էլ ուժեղ ազդեցություն չունի, այդ պատճառով էլ ցանկալի է այն կիրառել՝ որպես հիմնական միջոցին զուգահեռ օգնող միջոց։

Մեղրով ընկույզ

Երբեմն պատահում է այնպես, որ պապիլոմաները բորբոքվելու տենդենց են ունենում։ Տվյալ դեպքում ավելի լավ է փորձել դրանցից ազատվել մեղրի ու ընկույզի միջոցով։ Ի դեպ, մեղրն օգտագործվում է տարատեսակ հիվանդությունների բուժման ժողովրդական դեղամիջոցների բաղադրության մեջ։ Բայց կրկին չպետք է մոռանալ, որ մեղրը կարող է հարուցել ուժեղ ալերգիկ ռեակցիա։

Ինքը՝ այս դեղամիջոցը, բավականին հեշտ է պատրաստվում։

Պետք է մաքրել 5 խոշոր ընկույզ, մանրացնել դրանք ու ավելացնել վրան բնական մեղր։ Պետք է ստացվի քսուքանման բաղադրություն։ Ամեն առավոտ ու երեկո  պապիլոմաների վրա հաստ շերտով քսեք այս խառնուրդից։ Վրայից անպայման ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի էֆեկտն ուժեղանա։ Հարմարավետության համար կարելի է թրջոցը ֆիքսել լեյկոպլաստով կամ բինտով, ինչպես ձեզ հարմար է։ Այն պետք է պապիլոմայի վրա մնա մեկ ժամից ոչ պակաս։ Բուժման կուրսը բավականին երկար է, շուրջ մեկ ամիս։

Եթե մեկ ամիս ինտենսիվ բուժումից հետո դուք հասկանաք, որ պապիլոմաները կատեգորիկ կերպով հրաժարվում են լքել իրենց տեղակայման վայրերը, դադարեցրեք ինքնուրույն պայքարն ու դիմեք բժիշկ-մաշկաբանի, ով պապիլոմաների հեռացման լավագույն եղանակը կընտրի ձեզ համար։

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в Барселоне