ՀՀ կառավարությունն արդեն 12,5 միլիարդ դրամ է հատկացրել 460 հազար քաղաքացու. պաշտոնյա
ПолитикаՀՀ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունն արդեն 12.5 միլիարդ դրամ է հատկացրել 460 հազար քաղաքացու: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Պաշտոնյան հավելեց, որ նրանց թվում է 90 հազար քաղաքացի, ով կորցրել է աշխատանքը կամ կորցրել է իր նախորդ եկամուտները, եւ 70 հազար գործազուրկ ծնող, ում ընտանիքում անչափահաս երեխաներ կան: «Բացի այդ, ամսվա վերջին 1.2 միլիարդ դրամ կհատկացվի սոցիալական նպաստ ստացող 85 հազար ընտանիքի: Ընդհանուր առմամբ, այս միջոցառման շահառու կդառնա 300 հազար մարդ»,- հայտնեց պաշտոնյան: