Ինչու է ապաքինվածների մոտ կրկին կորոնավիրուս հայտնաբերվում
LifestyleՀարավային Կորեայի առողջապահության մարմինների ներկայացուցիչները փորձում են պարզել մի տարօրինակ գործոն՝ մի քանի ապաքինված պացիենտների մոտ որոշ ժամանակ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվում։
Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, այսօրվա դրությամբ հայտնի է 141 այդպիսի դեպքի մասին՝ Հարավային Կորեայում։
Հիպոթեզներից մեկի համաձայն, ռեցիդիվը կարող է նշանակել, որ վիրուսը որոշ ժամանակ «նիրհում է» եւ անտեսանելի է դառնում իմունային բջիջների համար։ Եթե պացիենտի իմունիտետը թույլ է, վարակի կրկին զարգացման ռիսկը մեծանում է։ Բարեբախտաբար, այսօրվա դրությամբ գիտանականները չեն գրանցել դեպքեր, երբ «վերաակտիվացած» պացիենտները վիրուսով վարակել են երրորդ անձանց։
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կորոնավիրուսը կարող է վնասել Т-լիմֆոցիտները (իմունային համակարգի կարեւոր տարրերը), որի հետեւանքով դրանք դադարում են արդյունավետ հայտնաբերել վարակը։ Իսկ իմունային բջիջների Т-քիլլերներ ենթախումբը զրկվում է վարակված բջիջները սպանելու հատկանիշից։ Այս ամենի արդյունքում բարձրանում է այլ վարակների միավորման ռիսկը։ Միաժամանակ, Т-բջիջների չափազանց ակտիվացումը, որ տեղի է ունենում մի շարք պացիենտների մոտ, կարող է հանգեցնել մահվան։
Մանրամասներն՝ այստեղ