Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ան­կախ տա­րի­քից, երե­խա­յի կամ ան­գոր­ծու­նակ ճա­նաչ­ված ան­ձի հո­գե­բու­ժա­կան օգ­նու­թյունն իրա­կա­նաց­նե­լիս նրանց կար­ծի­քը լսե­լը պար­տա­դիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում: Օրենքի այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող: 

Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:

 

Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում»: 

Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Սակայն այդ կարծիքը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, պարտադիր պետք է հաշվի առնվի միայն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է իրեն՝ երեխային: 

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» սահմանադրական ձևակերպումից բխում է, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից և հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել: 

Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը և հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները հստակ հասկանալու և կանխատեսելու ունակությունը:

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված կամ 18 տարին չլրացած անձանց հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ այն հաշվով, որ չխախտվի իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի մաս կազմող՝ սահմանափակման համար ընտրված միջոցների՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինելու պահանջը: 

Այս բոլոր պահանջները պետք է կատարվեն ինչպես անձի՝ իր համաձայնությամբ բժշկական միջամտության ենթարկվելու, այնպես էլ անձի՝ իր առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքների իրացման համատեքստում: Նշվում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի կողմից, և «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, որն էլ հաստատվել է կառավարության կողմից, արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի և անգործունակի՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի և անգործունակի կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ: 

Այս նախագծով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը:

 Բացի դա, սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից, նրանց կարծիքը լսելը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»