Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի 5 տարօրինակ պաշտոններ
LifestyleԹագավորական պալատը շատ բարդ համակարգ է։ Բուքինգեմյան պալատում հարյուրավոր աշխատակիցներ կան, որոնց մեջ, բացի սպասավորներից, այգեպաններից և խոհարարներից, կան նաև բավականին յուրահատուկ մասնագիտություններ։ Այսպես, օրինակ, Եղիսաբեթ 2-րդի պալատում կարող եք հանդիպել միս կտրողի, հագուստ պահպանողի և այլն։
Կարապներին հսկող
- Պարտականությունները՝ ամեն տարի հաշվարկել Թեմզայի կարապներին
Այս անսովոր պարտականությունը 1993 թվականից զբաղեցնում է կենսաբան Քրիստոֆեր Փերինսը։ Թագուհուն են պատկանում թագավորութան բոլոր կարապները, սակայն նա իր իրավունքները կիրառում է միայն Թեմզայի որոշ հատվածներում։
Ուելսի արքայազնի տավղահար
- Պարտականությունները՝ ելույթ պաշտոնական միջոցառումների ժամանակ
Արքայազն Չարլզը 2000 թվականին երիտասարդ տաղանդներին խրախուսելու համար վերականգնեց ուելսցի տավղահարների նշանակման ավանդույթը։ 2015 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Էնն Դենեմը։ Նա նվագում է «Ուելսի արքայազն» տավիղը և կրում է հատուկ պաշտոնական նշան, որը փոխանցվում է երաժշտից երաժիշտ։
Կահույքի կրտսեր պահապան
- Պարտականությունները՝ կահույքի հավաքածուն պահպանելու գործընթացների իրականացում
Այս աշխատատեղը դեռևս գոյություն ունի։ Թանկարժեք կահույքի կրտսեր պահպանի պաշտոնը զբաղեցնելու համար հարկավոր է արվեստի հավաքածուների պահպանման ոլորտում փորձ ունենալ, ինչպես նաև գիտելիքներ ունենալ կահույքի պաստառապատման ոլորտում։
Շտայլմեյստեր
- Շարունակությունն՝ այստեղ