5 րոպեում սթրեսից ազատվելու ճապոնական տեխնիկա
LifestyleՀամաճարակից առաջ էլ սթրեսը ժամանակակից մարդու մշտական ուղեկիցն էր, իսկ այժմ ամեն ինչ ավելի է վատացել: Լինելով կարանտինում, մենք դարձել ենք միայն ավելի խոցելի, ուստի այժմ մեծ պահանջարկ կա հոգեբանական տարբեր դասընթացների և տեխնիկաների, որոնք օգնում են պահպանել հոգեկան հավասարակշռությունը:
Նման ժամանակներում մարդիկ հաճախ են դիմում տարբեր փորձնական կամ հնագույն տեխնիկաների: Առավել հայտնի և արդյունավետներից մեկը պատկանում է ճապոնացիներին, նրանք վաղուց գիտեին, որ բոլոր մասերը փոխկապակցված են և պատասխանատու են որոշակի գոտիների համար, նույնիսկ մատները:

Ճապոնացիները գտնում են, որ ձեռքերի կամ մատների մերսմամբ հնարավոր է կյանքից հեռացնել բացասականության զգալի մասը: Օրինակ, եթե մի ափը դնեք մյուսի վրա և սեղմեք դրանք մի քանի վայրկյան, կարող եք հեռացնել շատ վատ բաներ: Իսկ առանձին մատների մերսումը կարող է թեթևացնել տարբեր տեսակի ցավերը:

Բութ մատը պատասխանատու է սթրեսի և անհանգստության համար, ցուցամատը վախերի համար, միջնամատը՝ զայրույթի և գրգռվածության համար, մատնեմատը՝ տխրության և ընկճվածության համար, իսկ ճկույթին բաժին է հասել անհանգստությունը, ինքնագնահատականը և ուժի կորուստը: Գիտնականները կարծում են, որ դա հնարավոր է, քանի որ մատները ուղեղի հետ կապված են նյարդային համակարգի միջոցով:

Ձախ ձեռքի մատները սեղմիր ափի մեջ և մերսիր այն մատը, որը համապատասխանում է ձեր խնդրին: Մերսումը պետք է շարունակել մոտ 30 վայրկյան, այնուհետև կարող եք զբաղվել մյուսներով: Վարժությունները կարող եք կատարել ցանկացած պահի և կրկնել որքան կկամենաք:
Շարունակությունն՝ այստեղ