«Նա ինձ այդպիսին ընդունեց եւ կնության առավ»․ Անի Քոչարյան
LifestyleԱնի Քոչարյանը պանդեմիայի պատճառով ավելի հաճախ է տանը լինում, ինչի առթիվ տղան շատ գոհ է: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհին խոստովանել է, որ կարոտել է բեմը, զրուցել ենք նաեւ որդու սերիալային դեբյուտի մասին։
«Երկու ներկայացման պրեմիերա ունեինք, որոնք անժամկետ հետաձգվեցին, իսկ սերիալի նկարահանումները շարունակվում են: Այս ամիսը թատրոնում արձակուրդային ձեւակերպեցին, հուսանք՝ հունիսից կվերսկսենք փորձերը, իսկ արդեն սեպտեմբերին ելույթ կունենանք: Թեեւ կցանկանայի ավելի շուտ լիներ հանդիսատեսի հետ շփումը, բայց ամեն ինչ իրավիճակից է կախված: Ահավոր շատ եմ կարոտել խաղալը․ բեմը որեւէ բանով չես կարող փոխարինել»,-նշել է նա:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է ընտանիքի առօրյան․«Տղաս շատ գոհ է, քանի որ ամեն օր իր սիրելի ուտեստներն է ուտում: Նախկինում էլ պատրասում էի, բայց ոչ հաճախ, քանի որ աշխատանքային բուռն ընթացքի մեջ էի, ազատ օր գրեթե չունեի: Եթե սերիալների դեպքում ազատ օր է համարվում կիրակին, ապա այն անցկացնում էի թատրոնում»:
Անին նշել է, որ ի տարբերություն տղայի, ամուսինը կենցաղային հարցերում պահանջկոտ չէ.«Նա միշտ փորձել է ըմբռնումով մոտենալ իմ զբաղվածությանը: Նախկինում բոլորս աշխատանքից հոգնած տուն էինք գալիս, փորձում հանգստանալ, իսկ այժմ ավելի շատ ժամանակ ենք կարողանում միմյանց տրամադրել, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքի: Կարծում եմ՝ երբ անցնենք կյանքի բուռն ռիթմին, կարոտելու ենք մեր շփումները»:
Շարունակությունն՝ այստեղ

