Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ի՞նչ նվիրել տղամարդուն

Ցանկացած կնոջ համար հաճելի է, երբ հենց ի՛ր նվերն է բազում դրական զգացումներ առաջացնում ստացողի հոգում և ընդգծում իր առանձնահատուկ վերաբերմունքը նրա նկատմամբ: Ուստի, նախքան նվեր ընտրելը, հարկավոր է հստակեցնել՝ ում եք պատրաստվում շնորհավորել և ինչպիսին է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ…   Նվեր սիրելիին Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ փուլում են ձեր փոխհարաբերությունները, ինչ զարգացում ունի ձեր սիրավեպը: Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ «անձնապես նրա համար» և «ձեր երկուսի համար»: «Ձեր երկուսի համար» նվերների մեջ մտնում է այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել համատեղ ժամանցը: Օրինակ' շատ լավ նվեր կարող է լինել մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքը, էքսկուրսիա­ճանապարհորդությունը, ֆուտբոլի, կինոյի, թատրոնի, համերգի տոմսը: Սակայն տոմսեր գնելիս հիշե՛ք, որ անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին սիրելիի, այլ ոչ թե ձեր նախապատվություններով: «Անձնապես նրա համար» նվերներ կարող են համարվել վերնաշապիկը, փողկապը, կրակայրիչը, դրամապանակը, այցեքարտերի գրքույկը, գոտիները և օծանելիքը:   Ոչ մի դեպքում պետք չէ նվիրել համատեղ կյանքի հեռանկար խորհրդանշող իրեր, ինչպիսիք են ապագա բնակարանի կահավորման համար նախատեսված պարագաները: Ուշադրության նման նշանները կարող են խրտնեցնել տղամարդուն: Չէ՞ որ նա, գուցե, դեռևս պատրաստ չէ ավելի մտերիմ փոխհարաբերությունների: Բացի այդ' պետք չէ նվիրել հագուստ, որը նա սովորաբար չի կրում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդ իրը նրան շատ կհամապատասխանի:   Ամուսնու համար նվեր ընտրելը, թերևս, ամենից հեշտն է, քանի որ դուք շատ լավ գիտեք նրա բոլոր «թուլություններն» ու չիրականացված երազանքները: Նրա համար լավագույն նվերը կլինի այն, որն առնչություն ունի իր հոբբիի հետ: Օրինակ' ձկնորսության սիրահարին կարելի է նվիրել ձկնորսության պարագաներ, արվեստի սիրահարին՝ համապատասխան գրականություն, երաժշտություն և այլն: Եթե ձեր ամուսինը վաղուց ցանկանում է զբաղվել սպորտով, ապա կարող եք նրան նվիրել համապատասխան մարզաձևի հաճախման կտրոն կամ մարզահագուստ և այլ պարագաներ: Ամուսնուն նույնպես կարելի է նվիրել «ձեր երկուսի համար» տեսակի նվերներ: Իհարկե, դա պետք է արվի այն դեպքում, եթե դուք սիրում եք միմյանց և հաճույքով եք ժամանակ անցկացնում երկուսով: Ամուսնուն պետք չէ նվիրել այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են ընտանեկան պարտականությունների մասին, ինչպիսին է գործիքների հավաքածուն: Պետք չէ նվիրել նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ գուլպաներ, թաշկինակներ, ներքնազգեստ և այլն: Դա դուք կգնեիք առանց որևէ առիթի...   Նվեր ղեկավարին Ղեկավարի համար նախատեսված նվերը պետք է միաժամանակ լինի չեզոք և ձեր հարգանքն արտահայտող: Բացարձակ պարտադիր չէ, որ նվերն օգտակար լինի, քանի որ ձեր ղեկավարը, ամենայն հավանականությամբ, ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Լավագույնը գրասենյակային հուշանվերներն են, և նախընտրելի է, որ դրանք գոնե թեթևակի համապատասխանեն նրա գործունեության ոլորտին: Ընդ որում նվերի գինը նույնպես էական չէ, դա ավելի շատ պետք է համապատասխան լինի ձեր եկամուտներին: Պետք չէ վերջին կոպեկները տրամադրել ղեկավարին նվեր գնելու համար, քանի որ նա շատ լավ ծանոթ է ձեր ֆինանսական հնարավորություններին, և չափազանց առատաձեռնությունը կարող է նույնիսկ բացասական վերաբերմունքի արժանանալ նրա կողմից: Միևնույն ժամանակ եթե նա ձեզ վճարում է ինչպես հարկն է, իսկ դուք նրան չնչին մի բան եք նվիրում, դա կարող է վիրավորանքի տեղիք տալ: Բոլոր ղեկավարների համար հարմար նվերներ են գրիչները, օրագրերը և այլ յուրօրինակ գրենական պիտույքները: Դրանք նա, անկասկած, կօգտագործի աշխատանքի ժամանակ, իսկ եթե նույնիսկ չօգտագործի էլ, ապա կարող է հանգիստ նվիրել այլ ղեկավար անձանց: Ղեկավարին պետք չէ նվիրել անձնական օգտագործման իրեր: Դրանք համարվում են շատ ինտիմ նվերներ և տեղին չեն աշխատանքային միջավայրի համար:   Նվեր մտերիմ ընկերոջը Մտերիմ ընկերոջը կամ հարազատին կարելի է նվիրել գրեթե ամեն ինչ. ալկոհոլային խմիչքներ, տնային կենցաղի պարագաներ, գրքեր, առաջին անհրաժեշտության իրեր և այլն: Մտերիմ ընկերները, որպես կանոն, կգնահատեն հումորի զգացումով արված նվերները, ինչպիսիք են՝ ծաղրանկար­ արձանիկները, կատակ­գրառումներով սպասքը և այլն: Պարզապես աշխատեք, որ հումորը նրանց համար վիրավորական չլինի: Մտերիմներին պետք չէ նվիրել ընտանի կենդանիներ, նույնիսկ եթե գիտեք, որ նա վաղուց երազում է դրա մասին: Կենդանի էակի ձեռքբերումը շատ պատասխանատու քայլ է, որին պետք է համաձայն լինեն նրա ընտանիքի բոլոր անդամները:   Նվեր ծանոթին Ծանոթի համար նախատեսված նվերը պետք է բացառապես չեզոք լինի՝ առանց որևէ ակնարկի: Այդպիսի նվեր կարող է լինել տեսասկավառակը կամ վերջին հիթերի ձայնասկավառակը: Լավ կլինի, իհարկե, գոնե մոտավոր պատկերացում ունենալ նրա թուլությունների մասին: Եթե տղամարդն ունի ընտանի կենդանի, ապա կարելի է նվիրել վերջինիս խնամքի համար անհրաժեշտ որևէ պարագա կամ համապատասխան գրականություն: Ծանոթներին պետք չէ նվիրել շատ թանկարժեք նվերներ: Դա անելով' դուք մարդուն վատ վիճակի մեջ կգցեք, քանի որ նա, գուցե, հնարավորություններ չունի նման կերպով պատասխանելու ձեր նվերին: Բոլոր դեպքերում հիշեք, որ յուրաքանչյուր նվեր ավելի է արժեվորվում զուգահեռ ասված մի քանի գեղեցիկ խոսքով և ձեր գրավիչ ժպիտով...  
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»