«Պարբերաբար դադար էի վերցնում՝ ուժերս հավաքելու համար». Քրսիտինե Պեպելյանը նորություն ունի
Lifestyle«Սեր իմ»՝ այսպես է կոչվում Քրիստինե Պեպելյանի եւ Սարգիս Եղիազարյանի զուգերգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է վաղը: Երգչուհին նոր աշխատանքի բեքսթեյջ լուսանկարներն ու համագործակցության մանրամասները վստահել է BRAVO.am-ին:
Մեղեդային երգի խոսքերի համահեղինակները Ռազմիկ Ամյանն ու Անահիտ Մխիթարյանն են, երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, ով նաեւ գործիքավորումն է արել: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, երգիչների ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը:
«Զուգերգով ներկայանալու առաջարկը Սարգսինն էր, սիրով համաձայնեցի: Երգի փնտրտուքների մեջ էինք, երբ ինձ շատ հարազատ մարդկանց ընտանիքում հոբելյան էր սպասվում, եւ ամուսինները՝ մեկը մյուսից անկախ, միմյանց համար երգի տեսքով անակնկալ էին պատրաստում: Որոշեցինք այդ երգերից մեկը զուգերգի տեսքով եւ տեսահոլովակով ներկայացնել»,- պատմել է Քրիստինեն:


