CNN-ի հաղորդավարը մերկ վիճակում պատահաբար հայտնվել է կնոջ տեսահոլովակում
LifestyleCNN-ի հեռուստահաղորդավարը Քրիս Կուոմոն, պատահաբար, ամբողջովին մերկ հայտնվել է կնոջ տեսահոլովակում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդավարի կինը` Քրիստինան, տեսանյութ է հրապարակել յոգայի մասին: Պարզվել է, որ ամբողջովին մերկ ամուսինը պատահաբար հայտնվել է կադրում: Նա կանգնած է դրսում, և ապակու հետևից երևում է նրա մարմինը:
Երբ այդ հետաքրքրաշարժ մանրուքը հայտնաբերվեց, տեսանյութը անմիջապես ջնջվեց: Ցանցի օգտատերերը, սակայն, հասցրել են լուսանկարել այն և տարածել:

