«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում». Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկ
ПолитикаՀունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հյուրընկալել էր Արևելյան գործընկերության 7-րդ լիդերների հանդիպումը՝վիդեոկոնֆերանսի միջոցով: Հանդիպմանը մասնակցում էին ԵԺԿ մի շարք պետություններ և կառավարություններ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ երկրների կուսակցությունների ղեկավարներ: ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ.
• ԵԺԿ-ն կխթանի ԵՄ-Հայաստան հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, գործադրելով քաղաքական կամք՝ Համաձայնագրի ամբողջական վավերացման և իրականացման համար:
• Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց: