Ահա նման դրսևորումներն են գալիս փաստելու, որ այն ինչ իրականացվում է Գ.Ծառուկյանի նկատմամբ ի սկզբանե էլ չի եղել իրավական գործընթաց
ПолитикаԲոլորին հայտնի գործի շրջանակներում ԱԱԾ-ն այսօր հայտարարույթուն է տարածել, նշելով, որ ակնկալում է հանրության աջակցությունը և այլն:
Զավեշտն այս դեպքում կայանում է նրանում, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը, ըստ էության չկարողանալով բավարար քանակի ապացույցներ ձեռք բերել, փորձում է գործն իր ուսերից գցել շարքային քաղաքացու վրա:
Մի հարց, ինչպես եք պատկերացնում այդ պրոցեսը, քաղաքացին գալու է և ասի, որ օրինակ 2017-ին նա կաշառք է վերցրել ինչ-որ ուժից, որպեսզի քվեարկի՞, աբսուրդ չեք տեսնում այստեղ: Եթե ԱԱԾ-ն չի կարողանում ապացույցներ ձեռք բերել, ուրեմն դրանք չկան և որքան էլ նորաթուխ պետը հրահանգել է, որ ամեն գնով մի բան գտնեն, որովհետև խայտառակ եք լինում, միևնույնն է դրանից խնդրի էությունը չի փոխվելու: 2017-ին և դրանից առաջ ու հետո, մինչև վերջին ընտրություններ, բոլորն էլ գիտեն ընտրական պրոցեսներն ինչպես են ընթացել և եթե ուզում եք բացահայտումներ անել, ապա առնվազն բնակչության 90 տոկոսին որպես մեղադրյալ պետք է ներգավեք, դուք ունե՞ք այդքան ռեսուրս:
Ահա նման դրսևորումներն են գալիս փաստելու, որ այն ինչ իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ի սկզբանե չի եղել իրավական գործընթաց, այն բացառապես պայմանավորված է եղել քաղաքական նպատակահարմարություններով, իսկ նման դեպքերում որպես կանոն, դեմոկրատական, ո՛չ բռնապետական երկրներում, օրվա իշխանություններին խայտառակելուց բացի նման պրոցեսներն այլ կուլմինացիա չեն ունենում:
ֆեյսբուքյան իր էջում գրում է Գուրգեն Սահակյանը