Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


5 առօրյա look Մադոննա Հարությունյանից՝ ամռանը նորաձև լինելու համար

Lifestyle

Նորաձևությունն ազատություն է, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու: Թրենդներին հետևելը կարևոր է, սակայն թրենդները պետք է օգտագործել սեփական ցանկություններին համապատասխան: Թեև ամբողջ աշխարհում հիմա համաճարակային իրավիճակ է, նորաձև լինել չես արգելի:)

Tert.am Life-ի հետ զրույցում ոճաբան Մադոննա Հարությունյանն առանձնացրել է այս ամռան գլխավոր թրենդները և ներկայացնում է 5 look, որոնք կօգնեն գտնել ինքնարտահայտվելու նորաձև տարբերակներ:

Մինչ look-երին անդրադառնալը ներկայացնում ենք սեզոնի թրենդային աքսեսուարներն ու գույները:

Աքսեսուարներ

Թեև Հայաստանում շարունակում են լայն տարածում ունենալ արծաթագույն աքսեսուարները՝ ամբողջ աշխարհում թրենդի մեջ են ոսկեգույն աքսեսուարները՝ շղթայանման խոշոր վզնոցները, ժամերը, խոշոր մատանիները: Հիմա նորաձևության մեջ արծաթագույն աքսեսուարներ շատ քիչ են օգտագործվում:

Մեծ գլխարկներն են շատ թրենդային:

Հիմա ավելի նորաձև են վինտաժային աքսեսուարները, սակայն դա այն վինտաժը չէ, որը մենք տեսնել ենք: Վինտաժը կարելի է օգտագործել կերպարում որպես լրացում, սակայն դա այն ամբողջական վինտաժը չէ, որը բալորիս ծանոթ է: Չպետք է կերպարն ամբողջապես լինի վինտաժային, որովհետև 40-ականները չեն կարող ամբողջապես վերադառնալ մեր իրականություն:

Գույներ

Վառ և աչք ծակող երանգներին փոխարինում են պաստելային երանգները: Նորաձև են բոլոր պաստելային երանգները՝ մանուշակագույնից փիրուզագույն: Պաստելային մանուշակագույնն ուղղակի գրավել է նորաձևության աշխարհը: Այս դեպքում շատ կարևոր է երանգի ճիշտ ընտրությունը, որովհետև յուրաքանչյուր գույն ունի բազմաթիվ երանգներ: Հիմա նորաձևության մեջ են աչքի համար հանգիստ երանգները:

Ճիշտ համադրությունը շատ կարևոր է: Ես նույնիսկ IQOS-ն եմ կարողանում համադրել հագուստիս հետ, հատկապես, որ այն ունի թրենդային գույներով ամառային նոր տեսականի: 3 look-ում IQOS-ը համադրել եմ հագուստիս երանգի հետ, օրինակ՝ բեժի ու փիրուզագույնի հետ ընտրել եմ ավելի վառ փիրուզագույն IQOS, երկար շապիկի ու սպորտային կիսատաբատի հետ համադրել եմ ազնվամորու երանգի IQOS, որը գույն է հաղորդում կերպարիս: Կարծես թե, հենց այդ գույնն էր պակադում իմ կերպարին: Մեծ գլխարկով կերպարում էլ ընտրել եմ դեղինի և փիրուզագույնի համադրությամբ IQOS:

Ինստագրամի թրենդները՝ նորաձևության մեջ

Եթե տարիներ առաջ նորաձևության տներն էին թելադրում թրենդները, հիմա շատ բան փոխվել է, բլոգերները սկսել են թելադրել նորաձևություն, նորաձևության տներն ուշադրություն են դարձնում, թե ով ինչպես է համադրում հագուստը: Վերջերս մասնագիտական գիրք էի կարդում, հայտնի բրենդներից մեկի դիզայները պատմել էր, որ ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս դուրս է գալիս փողոց և նայում, թե երիտասարդներն ինչ են նախընտրում հագնել: Դիզայներներն ինչ-որ սենյակում փակված չեն ստեղծում թրենդները: Հիմա արդեն դժվար է ասել, թե որ թրենդն ով է առաջինը ներկայացրել՝ Ինստագրամի բլոգերնե՞րը, թե՞ դիզայներները, սակայն այս երկուսի փոխազդեցությունը մեծ է:

Մադոննայի ընտրած 5 look-ն այս սեզոնի համար

Ոճաբանը ներկայացրել է այն կերպարները, որոնք կրելի են առօրյայում, քանի որ համաճարակը մարդկանց հեռու է պահում մեծ միջոցառումներից, երեկույթներից:

Շապիկները բազային զգեստապահարանի անբաժան մասն են: 20-30 տարբերակով կարելի է համադրել տարբեր տաբատների, կիսաշրջազգետների հետ, նույնիսկ զգեստի վրայից կարելի է կարճ շապիկ հագնել ու ստանալ նոր կերպար:

Ընտրել եմ շապիկի 2 տարբերակ՝ կարճ և երկար: Կարճը համադրել եմ կիսաշրջազգեստի և սպորտային կոշիկների հետ: Շատ դեպքերում մարդիկ հասակը ցույց տալու խնդիր են ունենում: Այս դեպքում կարճ շապիկը շատ հարմար է, որովհետև ոտքերի հատվածը վիզուալ երկարացվում է տաբատով կամ կիսաշրջազգեստով:

Երկար շապիկի հետ օգտագործել եմ վերջին 2 տարվա հիթը՝ սպորտային կիսատաբատ՝ «վելոսիպեդկա»: Երբ թրենդը կա, բոլորն ուզում են օգտագործել այն, սակայն շատերը զգուշանում են այս թրենդից, քանի որ այս տիպի կիսատաբատները կարող են մարմինն ընդգծել այնպես, որ իրենց դուր չգա: Այս դեպքում օգնության է գալիս երկար շապիկը:

Մեծ գլխարկի և ծաղկավոր զգեստի համադրությունը վերջին ամիսների Ինստաթրենդներից է: Այս դեպքում հստակ կարող ենք ասել, որ թրենդը ծնվել է Ինստագրամում: Իհարկե, այս գլխարկն առօրյայում կրելի չէ, հարմար է ծովափում, բացօթյա խնջույքների ժամանակ: Այն իմ շատ սիրելի դիզայների՝ Սիմոն Պորտ Ժաքեմյուսի ստեղծագործությունն է, նա նույնիսկ ավելի մեծ չափսեր է առաջարկում:

Հայաստանում նոր է տարածվում այս թրենդը, որը կարելի է օգտագործել նաև Ինստագրամի շատ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար: Մի քիչ ավելի փոքր գլխարկները կարելի է կրել նաև  քաղաքում: Թեև դրանք արդեն մի քանի տարի է՝ կան, շարունակում են շատ գեղեցիկ լինել: Մենք գլխարկ կրելու մշակույթ չունենք, սակայն քաղաքում էլ կարելի է ստեղծել եթերային  գեղեցիկ կերպար:

Be a poem – սա ևս Ինստագրամի թրենդներից է, բարձր գոտկատեղով տաբատը համադրել եմ տոպի հետ, որն այս ամռան հիթերից է: Համադրել եմ բեժն ու փիրուզագույնը:

Չնայած առաջարկվող թրենդներին՝  ամենակարևորը՝ նորաձևության մեջ դեմքը չկորցնելն է: Առաջարկվող look-երից Be a poem-ը կարելի է խորհրդանշել որպես նորաձևության մեջ բովանդակություն դնելու տարբերակ: Երբ կուրերեն հետևում ենք թրենդներին, կորցնում ենք մեր դեմքը: Առաջին հերթին պետք է հասկանալ՝ դա քեզ իսկապե՞ս դուր է գալիս: Նորաձևությունը նաև բնավորություն է արտահայտում, եթե մենք նորաձևության մեջ կրում ենք այն, ինչ թելադրում են թրենդները, միայն որովհետև այդպես պետք է, ոչ թե այդպես ուզում ենք, նշանակում է՝ կյանքում էլ ենք այդպես անում, ապրում ենք այն կյանքը, որը թելադրում է միջավայրը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»