«Առաջարկ ունեմ, որի շնորհիվ մեկ ամսում վաստակածս գումարը Հայաստանում մոդելները ստանում են 5 տարում». Հայկուհի Մաթևոսյան
Lifestyle«Միսս Հայաստան 2019» Հայկուհի Մաթևոսյանն այս շրջանում ճամպրուկային տրմադրությամբ է: Սահմանները բացվելուն պես նա, ամենայն հավանականությամբ, կմեկնի Իտալիա, քանի որ համագործակցելու առաջարկ է ստացել Եվրոպական մոդելային գործակալությունից: Նոր համագործակցության մանրամասները Հայկուհին վստահել է Tert.am Life-ին:
Նա օրերս լուսանկարահանման է մասնացել, լուսանկարների հեղինակն Արգինե Մինասյանն է, դրանք արվել են իր պորտֆոլիոյի համար: «Ոճը ես չեմ ընտրել, գործակալության մասնագետներն են առաջարկել, այս կերպարը մի քանի կերպարներից մեկն է, որն ինձ շատ դուր եկավ: Այն մի փոքր համարձակ է, բայց էսթետիկ է, աչքին հաճելի»,-ասաց նա:

Հայկուհին գործակալության անունը նշել չցանկացավ, բայց ասաց, որ այն արտասահմանից է, պայմանագիրն օրեր առաջ է կքնել` 5 տարով: «Սպասում ենք, որ սահմանները բացվեն և կարողանամ մեկնել: Ամենայն հավանականությամբ, կմեկնեմ Իտալիա, որտեղ առաջին անգամ եմ լինելու, բայց շատ ընկերներ ունեմ, ինձ կօգնեն, մինչև ադապտացվեմ: Տարվա մեջ Եվրոպա եմ մեկնելու մեկ կամ երկու անգամ` երկու ամսով: Չեմ կարող և չեմ ուզում արտասահմանում մշտական բնակություն հաստատել, քանի որ սովորում և ապրում եմ Հայաստանում: Ես այդ երկու ամիսներն այնպես եմ հարմարեցրել, որ դասերիս չխանգարեն ու այդ ընթացքում արձակուրդի մեջ լինեմ»:
Նրա խոսքով` լինելու են ցուցադրություններ, ինքն էլ լուսանկարվելու է հանրաճանաչ բրենդերի համար. «Ունենալու եմ մոդելային կյանք, այս առաջարկը ցանկացած մոդելի երազանքն է: Դեռ չեմ կարող ասել` կոնկրետ որ բրենդերի համար եմ լուսանկարվելու, քանի որ այնտեղ քաստինգի պետք է մասնակցնենք ու որոշվի,-ասաց նա` ընդգծելով, որ առաջարկն ընդունելիս հաշվի է առել նաև ֆինանսական կողմը, բայց այնպես չէ, որ այն առաջնային է:-Այստեղ մեկ ամսում վաստակածս գումարը Հայաստանում մոդելները ստանում են 5 տարում: Խոսքը հազարավոր դոլարների, շատ մեծ գումարների մասին է»:

Հարցին, թե այս ընթացքում արտասահմանից և Հայաստանից այլ առաջարկներ ստացե՞լ է, Հայկուհին պատասխանեց. «Արտասահմանից այլ առաջարկներ եղել են, պարզապես չեմ ընդունել դրանք, քանի որ դուր չեն եկել: Այս առաջարկին երկար եմ սպասել, այն ինձ միանգամից դուր եկավ: Պետք է ասեմ, որ շնորհակալ եմ «Միսս Հայաստան» կազմակերպությանը, որի շնորհիվ էլ ստացա առաջարկը: Հայաստանից ևս շատ առաջարկներ եմ ունենում, բայց հարկ չեմ համարում ընդունել դրանք, որովհետև ինձ համար Հայաստանում, կարելի է ասել, չկա մոդելինգ ասվածը: Ես Հայաստանի համար համարվում եմ թանկ մոդել, այստեղ հնարավորությունները դեռևս սահմանափակ են»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ