«Այս ֆոտոշարքն ինձ համար որոշ չափով համարձակ է». Հայկուհի Մաթևոսյան
Lifestyle2019 թվականին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Հայկուհի Մաթեւոսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այսպիսի ֆոտոշարք նախկինում չի ունեցել:
«Այս շարքն ինձ համար որոշ չափով համարձակ է, սակայն միաժամանակ ակնահաճո ու էսթետիկ»,- ասել է նա:

Հայկուհու խոսքով՝ մոդելային հայտնի գործակալության հետ համագործակցության առաջարկ է ստացել, այս լուսանկարահանումն էլ դրա շրջանակում է արվել: Կերպարը շատ է հավանել եւ որոշել է մի քանի լուսանկար հրապարակել:
«Լուսանկարվելիս, բնականաբար, ունեմ սահման, որը չեմ անցնի նախ որպես հայ եւ որպես «Միսս Հայաստան 2019» տիտղոսակիր: Պետք է բարձր պահել այդ տիտղոսը»,-ասել է նա:
Մոդելային գործակալության հետ կնքած պայմանագրի շնորհիվ Հայկուհին հնարավորություն է ունենալու նկարահանվել հայտնի ապրանքանիշերի համար եւ անհամբերությամբ է սպասում սահմանների բացվելուն, որպեսզի գործուղվի Եվրոպա:

«Փակագծեր բացել առայժմ չեմ կարող: Կնշեմ միայն, որ առաջին հոնորարս որոշել եմ նվիրաբերել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Շատ եմ սիրում այնտեղի սաներին, ողջ աշխատակազմին ու հաճախ եմ հանդիպումներ կազմակերպում: Այս քայլն ինձ համար իսկապես կարեւոր է»,-եզրափակել է նա:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ