Ինչ է Զարուհի Բաբայանին պետք երջանիկ լինելու համար
LifestyleԶարուհի Բաբայանը դեռ մայիսին հորդորեց հետեւորդներին չտխրել համավարակի հետեւանքով փակված սահմանների պատճառով եւ ամռանն ուսումնասիրել հայրենիքի գողտրիկ անկյունները, ինչն էլ ինքն է անում ընտանիքի անդամների հետ:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կարծում եմ՝ այս տարին կարող ենք բոլորս հայտարարել մեր սիրելի Հայաստանի տարի: Կիսվենք նոր բացահայտումներով իրար հետ, որպեսզի մեր տեսարժան վայրերը լինեն ճանաչելի թե՛ մեզ համար, թե՛ հյուրերի»,-գրել է երգչուհին:
