«Հայաստան» շարժման նպատակն է փրկել Հայաստանը միջազգային կառավարիչներից.Աշոտ Մանուչարյան
ПолитикаՕրերս «Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ նոր ձևավորված «Հայաստան» շարժման հինմնադիր ժողովը: Ներկայացնելով շարժման պլատֆորմը` նախաձեռնության հեղինակ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողներին ասաց, որ Պլատֆորմը վկայում է մի բանի մասին՝ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման տակ: Ըստ նրա՝ մենք չունենք մեր կառավարությունը, մենք ունենք արտաքին ուժերի գործիք, մենք չունենք քաղաքական կուսակցություններ, չունենք մամուլ, բանկային համակարգ, դրանք արտաքին թելադրանքի գործիքներ են, որոնց գործողություններն այնպիսին են, որ Հայաստանը ոչնչացվում է, ժողովուրդը դեպորտացվում է երկրից: «Հայաստան» շարժման անդամները հայտարարել են, որ ցանկանում են ազատել մեր երկիրը արտաքին կառավարիչներից:
Orer.am-ի հարցին՝ կապված եռյակի հետ հնարավոր միությանը, պրն. Մանուչարյանը նշեց, որ այս պահին դա չէ էականը: Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ նախաձեռնությունը հավաքել է բազմաթիվ մտավորականների և նրանք նույնպես պետք է շատ հարցեր որոշեն: Մեր զրուցակիցը խոստացավ, որ առաջիկայում հենց մտավորականության կողմից կտրվեն բազմաթիվ հարցերի պատասխաններ և հնարավոր է լինի մամուլի ասուլիս:
Լևոն Փանոսյան