Որքան էլ այսօր ոմանց լուման ինչ-ինչ հարցերում արժեք ունենա, միևնույն է Գագիկ Ծառուկյանի գործոնն արդեն հիմք ունի և վաղուց արդեն գծվել են անհրաժեշտ ուրվագծերը
ОбществоՀիրավի ներկա իրավիճակը լավագույններից չէ, և այստեղ միասնությունն ու համախմբումը այլընտրանք չունի: Սա թերևս, միակ գաղափարաբանությունն էր, որն առանց ավելորդ մեկնաբանությունների յուրաքանչյուրս ֆիքսել էինք, մի կողմ թողնելով ցանկացած անհամաձայնություն կամ դժկամություն: Ցավոք, կենաց մահու կռվի թեզն առաջ քաշող անհատը միակն էր, որն այդպես էլ խոսքերի ծանրությունը չգիտակցեց, և մի կողմ չդրեց քաղաքական նկրտումներից բխող անձնական ամբիցիաները, և դրա վառ ապացույցը այսօր թվով երկրորդ խորհրդարանական ուժի լիդերի անազատության մեջ լինելու փաստն է: Մեզանից յուրաքանչյուրը լավագույնս գիտակցում է Գագիկ Ծառուկյանի, որպես միջազգային հարթակներում լայն ճանաչում ունեցողի, բարեկամական դոմինանտող կապերի կրողի դերն ու նշանակությունն առհասարակ, իսկ ներկա իրավիճակում առավելևս: Միանշանակ է նաև, որ ԲՀԿ առաջնորդն իր ծավալած գործունեության ընթացքում ապացուցել է, որ հայրենիքի անվտանգությունը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սխեման առաջնային են, և որ այստեղ ևս ջանք ու եռանդ չի խնայվել գործը խոսք դարձնելու համար, ոչ պակաս կարևոր փաստ է: Հիշենք, դեռևս երեք տարի առաջ եվրոպացի 18 պատգամավորների հետ Արցախ մեկնելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը: Այնպես որ, նախքան պետական շահը կստորադասեք անձնական ամբիցիաներին կամ երբ որոշ անհատներ հավելյալ անհարկի շահարկումներ կփորձեն անել, թող չմոռանան, ինչքան էլ այսօր իրենց լուման ինչ-ինչ հարցերում մեծ լինի, միևնույն է Ծառուկյանի գործոնն արդեն հիմք ունի և վաղուց արդեն գծվել են անհրաժեշտ ուրվագծերը: Այնպես որ, գոնե այս իրավիճակում ձեր երկակի ստանդարտները մի կողմ թողեք, նյութապաշտ ճառերն էլ պահեք ուրիշների համար: