Երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով․ Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել
ОбществоԱրցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով:
Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի:
Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի:
Artsakh continues to be in the center of all Armenians spread around the world. Another humanitarian aid arrived to Artsakh from Los Angeles, the two reanimobiles were filled with sleeping bags. The initiatos Samvel and Zakar Hayrapetyans don't want to label their act as support. They consider it a duty, convinced that every Armenian must do everything in their capability for their endangered homeland. They promise to visit Artsakh with their new initiatives. The reanimobiles were transfered to Artsakh's healthcare system. They aid will be used where needed.
Արցախի տեղեկատվական շտաբ