Նոյեմբերյան, 16 օգոստոսի, Orer.am: Այսօր Նոյեմբերյանի Կողբ գյուղի անտառային հատվածում բացվել է անժամանակ կյանքից հեռացած Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը: Տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողություն, ելույթ են ունեել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, արձակագիր Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ - նկարիչ Զավեն Պետրոսյանը, Անանյանի որդին՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և այլոք:
Արարողությունը մարդաշատ էր, ներկա էին հայտնի մտավորականներ, պետական պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից: