Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հեղափոխության սիմվոլից՝ դասական նախկին. մի մարզպետի պատմություն

Политика

Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մամուլը գրում է, որ Սարգսյանը աշխատանքի է անցնելու արդեն գործադիրում, ամենայն հավանականությամբ, տարածքային կառավարման նախարարությունում: Հրաժարականը, սակայն, միակ առիթը չէր, որպեսզի հանրությունը հիշի մարզպետ Սարգսյանին:

Բանն այն է, որ երեկ մարզպետարանի դիմաց խաղաղ ցույց անող քաղաքացիների վրա էին հարձակվել և տղայական ռազբորկաներ սկսել մարզպետի օգնականը և մարզպետարանի մյուս աշխատակիցները: Բացի այդ էլ՝ երեկ սկսեցին բերման ենթարկվել մարզի այն համայնքապետերը, ովքեր հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դասականի ասած՝ ինչպես հին և բարի ժամանակներում: Ընդհանրապես, մարզի բնակիչների կյանքում այդ հին ու բարի ժամանակներից, կարծես թե, ոչինչ չի փոխվել, մինչդեռ Սարգսյանը խոստանում էր կոռումպացված մարզ բերել հեղափոխությունը:

Իսկ արդյունքում եղավ այն, որ հեղափոխության սիմվոլներից մեկը, հասարակ գյուղապետը, ով 2018-ին դուրս եկավ իշխանությունների դեմ և բարձրացավ հեղափոխական հարթակ, երկու տարի անց ոչնչով չի տարբերում այն իշխանության ներկայացուցիչներից, որոնց մերժում էր այդ նույն հարթակներից:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, իրավամբ, կարելի է համարել Փաշինյանի ձախողված թիմի հավաքական պատկերի մարմնավորում: Սարգսյանն այն մարզպետն է, ով նշանակվելուց մինչ օրս չի լուծել որևէ լուրջ խնդիր, չի բերել որևէ լուրջ ներդրում, փոխարենը, գրեթե յուրաքանչյուր օր հայտնվել է այս կամ այն սկանդալի կիզակետում: Երբ մարզպետին հարցնում են, թե ինչու է մարզպետարանը սարքել ընտանեկան «դուքյան», նա փառահեղ պատասխան է տալիս` հայտարարելով, որ մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛, առհասարակ, Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։ Ի դեպ, հենց խնամի-ծանոթ-բարեկամներ աշխատանքի դասավորելու մեջ էլ հաճախ մեղադրում էին նախկին իշխանություններին, իսկ գուցե նրանք էլ էին պարզապես իրենց կիրթ և գրագետ բարեկամներին առաջ տանում…

Մարզպետի «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է և ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց և նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար: Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաև իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Այսպիսի երևույթներ մարզում և ընդհանրապես Հայաստանում, եղել են նաև մինչև հեղափոխությունը և հենց այս երևույթները մերժելու համար էին մարդիկ հազարներով դուրս եկել փողոց:

Սարգսյանի մեկ այլ մտքի գոհարն էլ վերաբերվում էր իրավապահ մարմիններին: Մարզպետը իրենից անչափ գոհ հայտարարում էր, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, այնուհետև Սարգսյանը ստիպված եղավ ճշտում մտցնել իր խոսքերի մեջ` հայտարարելով, որ իրեն սխալ են հասկացել: Հենց այս գաղափարով էլ ժամանակին առաջնորդվում էին նրանք, ում մերժելու համար ոտքի էր կանգնել Նոր Կյանք գյուղը և գյուղապետ Սարգսյանը:

Ամիսներ առաջ  Նորաշենի ավագանին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել, ինչը, սակայն, ըստ գյուղացիների, մարզպետ Սարգսյանի ձեռքի գործն էր, քանի որ, արդեն նախկին գյուղապետը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մարզպետին աջակցելու փոխարեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանին է աջակցել: Լյուբիմչիկներ ունեին նաև նախկին մարզպետները, այս առումով ևս Սարգսյանը ոչնչով չզիջեց նրանց:

 Իսկ թե քանի անգամ են Արարատի մարզպետին դատի տվել՝ նույնիսկ հաշվելն է բարդ: Մի բան ակնհայտ է, վերջինս ՀՀ այն պաշտոնյաների ցանկում է, ովքեր ամենաշատն են հայտնվել դատական հայցերի թիրախում:

Ամիսներ առաջ էլ Սարգսյանն իրեն մեկ րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել էր աշխատակազմի ղեկավարին, դա էլ դեռ բավական չէր՝ անմիջապես այդ դեպքից հետո մարզպետը հայտնվեց ևս մեկ սկանդալային պատմության կիզակետում. Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել և այդ ամենը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ անձինք վարսավիրին ծեծի են ենթարկել: Սամասուդները, մարդկանց ծեծի ենթարկելը, իշխանությունը կրողներին անպատժելիությունը և բեսպրեդելը՝ դա այն էր, ինչը 2018-ին մերժում էր գյուղապետ Սարգսյանը, սակայն, դա այն է, ինչ 2020-ին ընդունելի է մարզպետ Սարգսյանի համար:

 Իսկ ամենազավեշտալին այս ողջ պատմության մեջ կարելի է համարել Սարգսյանի այն միտքը, որ փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ: Եթե սա ասեր 2018-ին ՀՀԿ-ական որևէ պաշտոնյա, ապա որևէ մեկը, իհարկե, չէր զարմանա, սակայն առավել քան զավեշտալի է դա լսել մարզպետից, ով գյուղապետից հասավ իր պաշտոնին հենց այս ոչ ողջամիտ ճանապարհով:

Իրականում, տպավորություն է, որ, եթե Գարիկ Սարգսյանը լիներ մարզպետ նախորդ իշխանությունների օրոք, ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր ոչ միայն ազատել վերջինիս աշխատանքից, այլ նաև կալանավորել, այդ աստիճան է վերջինս պաշտոնավարումից ի վեր հոգով և սրտով դարձել նման այն իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց դուխով մերժում էր 2018-ին…

Ավելին...

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби