Վարդան Այվազյանը ձերբակալվել է
ПолитикаՁերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:
- ԱԱԾ-ն խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը
- Ըստ ԱԱԾ քննիչների՝ նոյեմբերի 10-ի գիշերը փողոց դուրս եկածները բոլորը «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից.Փաստաբան