17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ԱԺ մոտ ելույթ ուենցավ և հայտարարեց, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում։ Նա հայտարարեց, որ ԱԺ մոտ բարիկադներ են կառուցվելու և երկու կողմից փակվելու է փողոցը։ Նրանք մտադիր են ստիպել պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողովը և քննարկել վարչապետին հեռացնելու հարցը։