Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ի՞նչ կկարողանա փոխել Անն Լինդեն Ղարաբաղյան գոտում

Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի այցը տարածաշրջան, որի առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է և 44-օրյա պատերազմական գործողությունների դիվանագիտական ծանր հետևանքները։ Մարտի 15-ին եվրոպացի դիվանագետը Բաքվում էր, որտեղ ադրբեջանական կողմը՝ ի դեմս Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի, ամբողջովին իրենց ռեպերտուարում էին՝

  • Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում,
  • 44-օրյա պատերազմով Բաքուն իր առջև դրված խնդիրը լուծել է,
  • Սկսել ենք բանակցային գործընթացը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման շուրջ,
  • Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, մյուսների վրա եռակողմ համաձայնությունը չի տարածվում։

    Ինչպես և ակնկալվում էր, Բաքվի համար ԵԱՀԿ ՄԽ էջը, որի շրջանակում կարող են ընթանալ հակամարտության չկարգավորված շատ հարցերի շուրջ քննարկումները, այս փուլում փակված է, և ադրբեջանական կողմը ներկայումս տրամադրված է քննարկել նոյեմբերի 9-ի համաձայնության կետերից միայն մեկը, որը վերաբերում է տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցական ապաշրջափակմանը։ Ադրբեջանի նախագահը պարզապես կարևորել է ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը հակամարտության լուծման գործում: Իր հերթին՝ Անն Լինդեն Բաքվում ընդգծել է ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը՝ չլուծված խնդիրների լուծման գործում, ինչպես նաև բարձրացրել ռազմագերիների հարցը։ Շվեդիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է հակամարտության երկարատև կարգավորման անհրաժեշտության մասին, դրանով իսկ ադրբեջանական կողմին ակնարկելով հակամարտության վերջնական չկարգավորվածության մասին։ Անն Լինդեի հաջորդ կանգառը Երևանն է, և, թե ինչպիսին կլինեն նրա այցի արդյունքները՝ դեռ դժվար է ասել, քանի որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնիսկ չեն կարողանում վերջին չորս ամիսների ընթացքում վերականգնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը՝ դրանով իսկ բանակցային գործընթացը վերադարձնելով բնականոն հուն։

    Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը նախ հիշեցրեց, որ ԵԱՀԿ նորանշանակ բոլոր նախագահները նման այցեր են կատարում իրենց նշանակման սկզբնական փուլում, այդ թվում՝ տարածաշրջան, գիտակցելով ԵԱՀԿ դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Վերջինս հիշեցրեց նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահն ունի հատուկ ներկայացուցիչ, ով պատերազմից առաջ և հետո ըստ էության ակտիվ իր պարտականությունների կատարման փուլում չէ, քանի որ իրավիճակ է փոխվել, և նոր իրավիճակում դեռ նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Ըստ նրա՝ այս տարի հատկապես, երբ պատերազմ է տեղի ունեցել, այս կարգը չէր կարող խախտվել, այլ ավելի մեծ ուշադրության է արժանացել ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան ու Ադրբեջան, և այցի ընթացքում բարձրացվում են թիրախային հարցեր, որոնք ավելի լայն Արևմուտքի համար են կարևոր։

    «Գլխավորը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում բանակցությունների վերսկսումն է ու այն ուղերձի բարձրաձայնումը, որ հակամարտությունը լիովին կարգավորված չէ, կան հարցեր, որ դեռ պետք է բանակցվեն, և այդ հարցերի քննարկումը կլիներ ճիշտ հակամարտության վերջնական կարգավորման կոնտեքստում, քանի որ չլուծված հարցերի պահպանումը երկարաձգելու է հակամարտության կարգավորումը, չի նպաստելու հակամարտող կողմերի միջև հարատև վստահության և խաղաղության հաստատմանը։ Հասկանալի է, որ միջազգային հարթակների շրջանակում բարդ է միակողմանի օրակարգի առաջմղումը, այդ պատճառով ՄԽ-ն, որի նկատմամբ նախկինում ևս մեղադրանքները շատ էին, այսօր հայտնվել է լուսանցքում, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, և պաշտոնապես ՄԽ էջը փակել որևէ մեկը չի համարձակվում, պարզապես ՄԽ աշխատանքների մեկնարկը հետաձգվում է»,- ասաց վերլուծաբանը։
    Ըստ նրա՝ դա բացատրվում է նրանով, որ բոլոր կողմերը և միջնորդներն ունեն հարցեր, որոնք կարող են լուծվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կամ դրա միջոցով։

    «Ուստի ես չէի շտապի ասել, թե չի հաջողվելու վերսկսել աշխատանքը, պարզապես այն շատ բարդացել է պատերազմից հետո, երբ կա հաղթող և պարտվող։ Այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ հատկապես Ռուսաստանը և ԱՄՆ-ը, վերադիրքավորվում են ստեղծված իրավիճակում, և այս ամենում կա նաև Ղարաբաղի շուրջ իրավիճակի գործոնը։ Հիշեցնեմ, որ բավականին մեծ լարվածություն կա ՌԴ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաև ավանդական և հնարավոր նոր խնդիրներ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, և Թուրքիայի տարածաշրջանային ու փոփոխվող դերը։ Սրանք շատ բարդ գործընթացներ են, և կարևորը հրադադարն ամրապնդելն է։ ԵԱՀԿ-ն անում է հնարավորը դրա համար»,- ասաց վերլուծաբանը։

    Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ լծակները ռեգիոնում գերագնահատված են, և ԵԱՀԿ-ն ևս իր դերակատարությունը գերագնահատում է։

    «Փաստն այն է, որ պատերազմի օրերին ԵԱՀԿ-ն՝ որպես կոնկրետ գործառույթ ունեցող կառույց, չկարողացավ ունենալ որևէ դերակատարում, այդ թվում՝ չունեցավ Մինսկի խումբը, սակայն հիմա ցանկանում են վերսկսել աշխատել, պարզ է, որ լուրջ պայմանավորվածությունների հեռանկարներն այդ հարթակի շրջանակում շատ աղոտ են։ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են տեղակայվել, այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչ ճակատագիր է ունենալու Կասպրչիկի առաքելությունը և ընդհանրապես՝ որն է լինելու ԵԱՀԿ նոր դերը, ՄԽ նոր դերը, և կարծում եմ, դատելով հնչածից, կարելի է ենթադրել, որ այդ դերակատարության փնտրտուքն է ընթանում: Ակնկալիքները մեծ չեն, որ առաջիկայում այդ ուղղությամբ մեծ տեղաշարժեր են լինելու։ Այնուամենայնիվ հայաստանյան դիվանագիտությունն աշխատելու է այդ ուղղությամբ, ինչը երևի թե բնական է, քանի որ ներկայումս աշխատելու դաշտերը շատ նեղ են։ Այնուամենայնիվ, այցից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ»,- ասաց Լուկիանովը։

    Նա հիշեցրեց Լինդեի այցը Ռուսաստան պաշտոնավարման մեկնարկին, որի գլխավոր հարցը Նավալնիի գործն էր։ «Խոսեցին, փոխանակվեցին արդեն իսկ հայտնի դիրքորոշումներով, և վերջ։ Գործընթացները և դրանց արդյունավետությունը տեսանելի է նաև առանց այցերի, կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ դա այդպես է»,- ասաց նա։

    Ավելին...

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi