Հայտնի է, թե որ քաղաքական ուժին է միացել Թաթուլ Կրպեյանի դուստրը
Политика«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր ցուցակի առաջին 50 անունները: Այստեղ մի քանի հետաքրքիր անուն կա, որոնք կարելի է առանձնացնել:
Ցուցակի 32-րդ համարը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է: Նրան հաջորդում է Ասպրամ Կրպեյանը: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դստեր մասին է:
Այստեղ է նաև Գեղամ Նազարյանը, ում որդին ընկավ Արցախյան վերջին պատերազմում, նա 31-րդն է:
«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Երկրորդ նախագահի թիմում է նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ով 44-րդն է: