Նիկոլ Փաշինյանը սպառնում է վենդետայով
ПолитикаԻնչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են ու ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու կատարել են տրոյական ձիու դերակատարում:
Տվեք այդ կադրային ջարդն անելու մանդատն ու մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք ՀՀ պետական համակարգից: Այս մասին Թալինում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու: Այսօր տարբեր նախընտրական հավաքներից լուսանկարներ են ուղարկում, որ մարդիկ, այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով:
Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ մարդկանց տանում են հավաքների իրենց վարչական լծակներն օգտագործելով»,-ասաց նա:
Շարունակությունը՝ այստեղ