Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գնորդները չեն շտապում գործարքներ կատարել. շուկան անորոշության մեջ է

Անցած տարվա դեպրեսիայից հետո՝ անշարժ գույքի շուկան դեռ շոկի մեջ է։ Ճիշտ է, գործարքները նախորդ տարվա խորը անկումից հետո ավելացել են, գներն էլ արտաքուստ սկսել են բարձրանալ, բայց անորոշությունները շատ են։

Դրանք խորացել են նաև արտահերթ ընտրությունների հետ կապված։ Գնորդները չեն շտապում գործարքներ կատարել։ Շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց անելիքները։

Չնայած մինչև այդ էլ շուկայում կայունություն չկար։ Թեև առանձին ամիսներին նկատվում էր գործարքների որոշակի աճ, այնուհանդերձ աճին հաջորդում էր նվազումը։ Ասենք՝ մարտին ավելի շատ գործարք էր կատարվել, քան ապրիլին։

Շուկայի այս իրավիճակի պատճառները բազմազան են, բայց առավել զգալի են երկրի անվտանգության ու անորոշության հետ կապված խնդիրները։ Ցանկացած սրացում կամ լարվածություն արտահայտվում է անշարժ գույքի շուկայի վրա։ Որքան էլ վերջին 1-2 ամիսներին պաշտոնական տվյալներով, գների որոշակի աճ է արձանագրվում, այդ աճը շատ փխրուն է։ Ցանկացած պահի շուկան կարող է փլվել։ Հայաստանի ներսում ու Հայաստանի շուրջ առկա իրավիճակը շուկան պահում է բարձր լարվածության մեջ։ Այն շատ զգայուն է յուրաքանչյուր տհաճ փոփոխության նկատմամբ։ Առաջիկայում էլ դեռ կշարունակի այդպիսին լինել։ Կայունության հիմքերը չեն երևում։

Անշարժ գույքի շուկայի կախվածությունը մեծ է նաև տնտեսական իրավիճակից։ Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ տնտեսությունը վերականգնվում է։ Բայց տպավորությունները շատ քիչ են, եթե տնտեսության վերականգնումը չի արտացոլվում տեսանելի արդյունքներով։

Չունենք մարդկանց եկամուտների ավելացում, ինչը անշարժ գույքի շուկայի երկարաժամկետ ու կայուն ակտիվացման հիմնական պայմաններից մեկն է։

Վերջին ամիսներին նկատվող փոփոխական դրսևորումներն էլ հիմնականում հիպոթեքային վարկավորման և եկամտային հարկի արտոնության արդյունք են։ Բայց սա էլ կայուն գործոն չէ անշարժ գույքի շուկայի համար։ Այդ գործոնը այնքան է ուռճացվել, որ գնալով ավելի մեծ սպառնալիք է դառնում պետական բյուջեի համար։ Ստացվել է այնպես, որ հարկատուների ու պետական բյուջեի հաշվին խթանում ենք մասնավոր բիզնեսն ու օժանդակում մարդկանց, ովքեր դրա կարիքը առավել քիչ ունեն։

Մեծ քանակությամբ պարտքերի ներգրավման ու սոցիալական բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում, պետական բյուջեն 20-25 մլրդ դրամ է վճարում հիպոթեքի վարկավորման դեպքում եկամտային հարկը վերադարձնելու համար։ Այդ գումարով կարելի էր որևէ տնտեսական կամ սոցիալական ծրագիր իրականացնել։ Բայց կառավարությունը շարունակում է նախապատվությունը տալ հիպոթեքային վարկավորմանը։

Թեև միայն դա բավական չէ՝ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը վերականգնելու համար։ Պատահական չէ, որ անգամ ակտիվ հիպոթեքային վարկավորման պայմաններում՝ բնակարանների առք ու վաճառքը չի հասել 2019թ. մակարդակին։

Այս տարվա ապրիլին իրականացվել է ընդհանուր առմամբ 1332 բնակարանային գործարք։ 2019թ. իրականացվել էր 1472 գործարք։ Երկու տարվա տարբերությամբ բնակարանների առք ու վաճաքը կրճատվել է գրեթե 10 տոկոսով։

Նույն միտումն է նաև Երևանի դեպքում. 2019թ. ապրիլին կատարվել էր բնակարանների առք ու վաճառքի 978 գործարք, այս տարվա ապրիլին կատարվել է 877 գործարք։

Մարտ-ապրիլ ամիսներին անշարժ գույքի կադաստրի կոմիտեն շուկայում գների ավելացման որոշակի տեղաշարժ է արձանագրել։ Չնչին՝ 0,1-0,2 տոկոս գների բարձրացում է եղել մարտին։ 0,3-0,5 տոկոսանոց աճ էլ գրանցվել է ապրիլին։ Սակայն, դրանով հանդերձ՝ այդ գները դեռ բավական հեռու են նախորդ տարվա մակարդակին հասնելուց։

Պաշտոնական տվյալներով՝ Երևանում գները՝ ավելի քան 6, մարզերում՝ ավելի քան 4 տոկոսով ցածր են նախորդ տարվանից։ Գնանկումը տարբեր հատվածներում տարբեր է, իսկ երբեմն էլ հասնում է ընդհուպ մինչև 20 տոկոսի։

Գների նվազումն ակտիվ է եղել սահմանային բնակավայրերում։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 1 տարվա կտրվածքով բնակարանների գներն էժանացել են 19,9 տոկոսով։ Խոսքը դրամային արտահայտությամբ արձանագրված գնանկման մասին է։

Մարզի մեկ այլ համայնքում՝ Վարդենիսում, գների նվազումը հասնում է 13,5 տոկոսի։

Գնանկումը բավական մեծ է եղել նաև Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան համայնքներում։ Մի դեպքում բնակարաններն էժանացել են գրեթե 14, մյուս դեպքում՝ ավելի քան 10 տոկոսով։

Երևանում անցած 1 տարում ամենաշատը էժանացել են Դավիթաշեն վարչական տարածքի բնակարանները։ Դրամային արտահայտությամբ գների անկումը գերազանցել է 10 տոկոսը։ Եթե անցած տարվա ապրիլին դրանք եղել են 350 հազար դրամի սահմաններում, հիմա դարձել են 315 հազար դրամ. 1 տարում էժանացել են 35 հազար դրամով, չհաշված դրամի արժեզրկման ու դոլարի թանկացման ազդեցությունը։ Եթե այդ ազդեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է, որ մայրաքաղաքի այդ հատվածում դոլարով արտահայտված բնակարանների գները գտնվում են ավելի ցածր մակարդակում, քան նույնիսկ 2019թ. էին։

Իհարկե, Դավիթաշենը Երևանի միակ հատվածը չէ, որտեղ դոլարային արտահայտությամբ բնարականների գներն ավելի ցածր են, քան 2 տարի առաջ էին։

Քանաքեռ-Զեյթունում 2019թ. ապրիլին բնակարանների 1 քառակուսու գինը 616 դոլար էր, այս տարի՝ 606 դոլար է։ Այսինքն՝ 10 դոլարով պակաս, քան 2 տարի առաջ էր։

Երևանի բնակարանային շուկայի ամենաշատ էժանացած հատվածներից է նաև Կենտրոնը։ Անցած 1 տարում դրամային գներն այստեղ իջել են 9 տոկոսով։ Դրանք տարադրամի վերածելու դեպքում ավելի ցածր են նաև 2019թ. համեմատ։

Այս տարվա ապրիլին 1 քառակուսի մետրի արժեքը Կենտրոնում կազմել է 1173 դոլար։ Այնինչ՝ 2019թ. հասնում էր 1230 դոլարի։ Կենտրոնում այսպիսի կտրուկ փոփոխությունը կապված է առաջին հերթին դրսից ներկայացվող պահանջարկի հետ։ Հայտնի է, որ վերջին տարիներին թանկարժեք բնակարաններ ձեռք բերողների մեջ մեծ թիվ էին կազմում դրսի գնորդները։ Հիմա դրանք դադարել են նման պահանջարկ ներկայացնել, որն էլ դարձել է թանկարժեք բնակարանների գների ավելի ակտիվ նվազման պատճառներից մեկը։

Երևանի անխտիր բոլոր հատվածներում բնակարանների գներն այս տարի ավելի ցածր են։ Բայց դա պարզապես անշարժ գույքի շուկայի պատկերը չէ։ Դա մեր տնտեսության ու հասարակության եկամուտների, առկա անորոշությունների ու սպասումների արտացոլումն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян