Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի
ПолитикаԱյս ընտրություններց ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Այս մասին ասել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին, փոխանցում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։
«Կարևոր չէր այն հանգամանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։
Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։ Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։ Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։
Պոպուլիզմը՝ պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։
Հայաստանը, բացի ՌԴ-ից այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։ Պետք է հասկանալ, որ խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։
Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»,-նշել է ռուս արևելագետը»։