Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խաղաղությունը ձեռնտու է բոլորին. իսրայելցի հրապարակախոսը կոչ է անում Ալիևին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախու, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի այսօրվա կարգավիճակը աշխարհում զգալի չափով կախված է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունից: Այս համատեքստում իսրայելցի հրապարակախոսը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Ալիևին հրաժարվել Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ այն խանգարում է բանակցություններին:

«Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կարգավիճակը աշխարհում այսօր զգալիորեն կախված է Հայաստանի հետ երկարաժամկետ, խաղաղ համաձայնագրի գնալու իր պատրաստակամությունից: Թուրքիայի հետ ավելորդ մոտիկությունը և Ադրբեջանի ներքին իրադրությունը լուրջ քննադատության են ենթարկվում ամբողջ աշխարհում: Դա ոչ միայն այն ուժերն են, որոնք հակամարտության մեջ են Ադրբեջանի հետ: Առաջին հերթին խոսքը սորոսական կազմակերպությունների մասին է, որոնց հետ Ալիևը արդեն մի քանի տարի է՝ պատերազմի մեջ է: Այլև Միացյալ Նահանգների վարչակազմն է և Եվրամիությունը, որը քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին: Ուստի լավ կլիներ՝ ձեր հարևանները հասկանային, որ խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ կատարվող քայլերը պետք են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին», - ասաց իսրայելցի հրապարակախոսը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

Էսկինի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին երկդիմի են՝ ուղղված լինելով նաև ներքին լսարանին ու հատկապես բնակչության այն հատվածին, որոնք արյան ծարավ են և կարծում են, թե խնդիրները կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման հռետորաբանությամբ հանդես գալը սխալ քայլ է Ալիևի կողմից:

«Եթե դա քաղաքականություն է, ապա դա սխալ քաղաքականություն է, որը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Եթե դա հռետորաբանություն է, ապա արժե հրաժարվել դրանից, քանի որ այն նոր վիճաբանություն է հրահրում՝ Հայաստանում առաջացնելով բնական մտավախություններ: Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան»: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ: Նման բան չի լինի: Բայց այդ հռետորաբանությունը ամեն դեպքում խանգարում է բանակցություններին», - նշեց Էսկինը:

Իսրայելցի վերլուծաբանը նաև նկատեց, որ ի հեճուկս շատերի կանխատեսումների՝ ներքաղաքական կյանքը Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կայուն է դարձել. «Դեռ մեկ ամիս առաջ թվում էր, թե այս երկիրը կարող է խրվել ներքին բնույթի կոնֆլիկտի մեջ: Դիմակայության աստիճանը, կրքերի շիկացումը Հայաստանում պատերազմից հետո հասել էին բռնության և բախումների եզրին: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, Հայաստանը թևակոխեց խաղաղ գոյության փուլ: Եվ Ադրբեջանում էլ պետք է հասկանան, որ թեև Հայաստանը շատ ծանր իրադարձություններ է վերապրել, բայց երկրի ներսում նա մնացել է կայուն և պատրաստ է քաղաքական լուրջ քայլերի՝ վայելելով միջազգային հեղինակություն»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 14-ին Բաքվում հայտարարել էր, թե իրենց «ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում» այն մասին, որ «Հայաստանը պատրաստ չէ [Ադրբեջանի հետ] խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»:

Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ բաց տեքստով խոստովանել է Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները՝ ասելով, թե իբր Զանգեզուրը, Սևանը և Երևանը «ադրբեջանական հողեր են»:

Նույն օրը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ալիևի այդ հայտարարությանը՝ շեշտելով, որ «քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, բանակցությունները վերսկսված չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել»: Լրագրողի ճշտող հարցին խաղաղության համաձայնագիրը կնքելու Ադրբեջանի պահանջը ո՞րն է, Տիգրան Ավինյանը պատասխանել է, որ հարցը պետք է ուղղել այն կողմին, որը առաջարկ է անում, և ավելացրել, որ «մենք այդ ուղղությամբ որևէ բանակցություն չունենք»:

Հուլիսի 15-ին՝ կառավարության նիստի ընթացքում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին՝ ասելով, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անում է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար՝ ցույց տալով, թե իբր Հայաստանը կամ Արցախը դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Փաշինյանի մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ միանշանակ է՝ Ադրբեջանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, քանի որ Ադրբեջանի նպատակը, Փաշինյանի խոսքով, Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա քաղաքականությունը շարունակելն է:

Հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման գործընթացին ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար:

Իր հերթին Ալիևը Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսին կոչ է արել Հայաստանին «մտածել խաղաղության մասին»՝ ասելով, թե Ադրբեջանը պատրաստ է «շրջել պատերազմի էջը»:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi