Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Փոխվել են սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայություն մատուցելու պահանջները

Общество

Էկոնոմիկայի նախարարի դեռևս 2013 թվականի մարտի 19-ի հրամանով հաստատված է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը։

Զբոսաշրջության կոմիտեից էլ հայտնում են, որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում հաշվառվելու նպատակով Երևանում գրանցված կամ գտնվող զբոսաշրջային օպերատորների համար այլևս պարտադիր չէ ՀՀ մարզերում և Արցախում գործակալներ կամ մասնաճյուղեր ունենալու պահանջը։

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկի (այսուհետ` ցանկ) հրապարակման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:

2. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` սույն կարգով հաշվառված և ցանկում ներառված զբոսաշրջային օպերատորների կողմից, համապատասխան զբոսաշրջային փաթեթներ (այսուհետ` զբոսաշրջային փաթեթ) ձևավորելու կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով:

II. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3. Հաշվառվել կարող են՝

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երեք տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

գ. սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին:

4. Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառված լինելու ողջ ժամանակահատվածի համար իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են՝

1) իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն 10-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչպես նաև իրենց հայեցողությամբ առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փաթեթները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,

2) սպառողի հետ կնքվող օրինակելի պայմանագիրը, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը,

3) բանկային վավերապայմանները:

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև՝ լիազոր մարմնին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):

6. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջում առանձին հյուրանոցային ծառայությունը ներկայացվում է գնանշմամբ, որը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:

7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանագիրը զբոսաշրջային փաթեթ իրացնելու դեպքում ներառում է իրացվող զբոսաշրջային փաթեթի գինը` առանձին նշելով փաթեթում ընդգրկվող հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին:

9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանագիրը առանձին հյուրանոցային ծառայություն իրացնելու դեպքում ներառում է իրացնող հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններին:

10. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները լիազոր մարմին ներկայացնում են՝

1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից իրացված զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների վերաբերյալ` յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա առաջին տասն աշխատանքային օրերի ընթացքում, համաձայն ձև 1-ի և ձև 2-ի,

2) սպառողի հետ կնքված պայմանագրերի պատճեններ` լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

III. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

11. Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի հիման վրա:

12. Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն ձև 3-ի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն ձև 4-ի,

2) գրասենյակի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն 5-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,

4) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները,

5) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` հաստատված զբոսաշրջային օպերատորի իրավասու մարմնի կողմից, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը,

6) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի պատճեններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների,

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում նաև զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին՝ զբոսաշրջային օպերատորի համապատասխանության վերաբերյալ:

13. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացնում է հայտատուին` հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու համար:

14. Լիազոր մարմինը կարող է զբոսաշրջային օպերատորի գրասենյակում գնահատել օրենսդրության պահանջներին զբոսաշրջային օպերատորի գործունեության համապատասխանությունը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների:

15. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալուց հետո լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կնքել ձև 5-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր և կնքված պայմանագրի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հրամանով զբոսաշրջային օպերատորին հաշվառում է հաշվառման մատյանում և հրապարակում ցանկում:

16. Հայտի քննության արդյունքում լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) բացակայում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը կամ 13-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի դեպքում` զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) զբոսաշրջային օպերատորի ներկայացրած փաթեթն իրատեսական չէ կամ չի համապատասխանում սույն կարգի պահանջներին.

6) զբոսաշրջային օպերատորի` սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

7) զբոսաշրջային օպերատորը լիազոր մարմնի առաջարկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմնի հետ չի կնքել սույն կարգի 15-րդ կետով նախատեսված պայմանագիրը:

17. Լիազոր մարմինը հայտը մերժում է գրավոր` նշելով մերժման հիմքերը:

18. Զբոսաշրջային օպերատորը հաշվառումից և ցանկից հանվում է՝

1) իր դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ 9-րդ կամ 10-րդ կետերի պահանջները խախտելու համար նախազգուշացվելու և մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտելու դեպքում.

3) սպառողների հետ կնքված պայմանագիրը մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտելու դեպքում, եթե խախտումներն օրենքով սահմանված կարգով ապացուցված են:

19. Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից դուրս գալուց հետո մեկ տարվա ընթացքում:

IV. ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

20. Հաշվառված զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվությունն անմիջապես հրապարակվում է ցանկում:

21. Ցանկում հրապարակվում է նաև զբոսաշրջային օպերատորի հաշվառումից դուրս գալը, նշելով դուրս գալու հիմքը:

22. Սույն կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկը կազմվում է զբոսաշրջային օպերատորների հաշվառման հերթականությամբ և ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) զբոսաշրջային օպերատորի անվանումը (անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ անուն-ազգանունը)` էլեկտրոնային հղումով դեպի զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնին,

2) զբոսաշրջային օպերատորի գրասենյակ(ներ)ի հասցեն(երը), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և զբոսաշրջային օպերատորի տրամադրած այլ կապի միջոցները,

3) զբոսաշրջային օպերատորի ապրանքային նշանը` զբոսաշրջային օպերատորի կողմից ներկայացվելու դեպքում,

4) զբոսաշրջային օպերատորի բանկային վավերապայմանները:

23. Լիազոր մարմինը ցանկը հրապարակում է իր պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում:

Այլ մանրամասներ՝ այստեղ։

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»