Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные


«Ընտանիքը լիարժեք է, երբ կա Աստծո օրհնությունը». Արտավազդ և Մարիամ Ամիրյաններ

Lifestyle
Qahana.am-ը գրում է. Երբեմն ասում են, որ աշխատանքը խոչընդոտ է հանդիսանում երիտասարդների անձնական կյանքում: Բայց հավատացեք՝ լինում է և հակառակը. Աշխատանքը նպաստում է ընտանիքի կառուցմանը: Արտավազդ և Մարիամ Ամիրյանների կյանքում հենց այդ սկզբունքն է գործել: Qahana.am-ը նորաթուխ ամուսինների հետ զրուցել է կյանքի, ընտանիքի, հավատքի ու սիրո մասին: Զրույցի ամբողջ ընթացքում ամուսինները լրացնում էին միմյանց, ինչը ոչ միայն հաճելի է, այլ նաև օրինակելի Արտավազդ. Ուսանող տարիքից Մանկավարժական համալսարանի գրեթե բոլոր միջոցառումները ես եմ վարել: Մարիամի հետ այդ շրջանակում ենք ծանոթացել: Նա ճանաչվել էր կուլտուրայի ֆակուլտետի լավագույն ուսանողուհի, համալսարանի ակտիվիստներից էր, ու գործի բերումով հաճախակի էինք հանդիպում: Այդ ամենը կակաց-կամաց վերաճեց սիրո, կազմեցինք ընտանիք: fghf Հաճախակի չի պատահում, որ և՛ կինը, և՛ ամուսինը ամուր հավատք ունենան, Աստծո ճանապարհով քայլեն: Երկուսդ էլ, կարծեք, հոգևոր մեծ ներաշխարհով մարդիկ եք: Ընտանեկա՞ն դաստիարակություն է: Արտավազդ. Իմ ընտանիքը միշտ էլ հավատքով է եղել, եկեղեցու կողքին: Ինձ համար եկեղեցին հանգստանալու, նոր լիցքեր ստանալու օրրան է եղել: Հետագայում հայտնվեցին մարդիկ, որոնց միջոցով առավել ներգրավվեցի եկեղեցական անցուդարձին, դարձա լավ ընկեր և բարեկամ: Հիմա հաճախ, ցավոք սրտի, եկեղեցի գնալու ժամանակ չեմ ունենում: Մարիամ. Կարծում եմ, հավատքն իմ ներսում ի ծնե է եղել: Ծնողներիս և իրենց սանիկի շնորհիվ այն ավելի ամրապնդվեց, ավելի ու ավելի կապվեցի եկեղեցուն: Թեև ասեմ, երբ փոքր էի, Սբ. Զատիկի տոնին մայրիկիս հետ ոտքով յոթ եկեղեցիներ էինք գնում: Երբեմն հոգնում էի, բայց երևի այդ ամենը օգնեց՝ հավատքս ավելի ամրապնդվի: Կարծում եմ, հավատքը սահմանենր չունի, միշտ պետք է «նորոգել»: Պահ է գալիս, որ զգում ես՝ հեռվացել ես, ու նորից սկսում ես ամրապնդել: Ինչպե՞ս: Մարիամ. Պատարագներին մասնակցելով: Սիրում եմ չխառնվել բոլոր մասնակիցներին, առանձնանալ ու անէանալ: Դա մի անբացատրելի վիճակ է: Շատ անգամ, երբ չեմ հասցնում Սբ. Գիրք կարդալ, ընթերցում եմ Qahana.am կայքի գրառումները: Շատ եմ հավանում: fgh Մարիամ, ասացիք, որ պահ է գալիս՝ հեռանում եք եկեղեցուց: Ե՞րբ է դա պատահում: Մարիամ.  Երբ երկար ժամանակ եկեղեցի չեմ գնում: Ընդհանրապես, ասում են, դա այն պահն է, որ կարող ես «մոլորվել»: Մտքերդ սկսում են «հափշտակվել»: Ես միշտ փորձում եմ կապի մեջ լինել Աստծո հետ: Դրա համար շնորհակալ եմ ծնողներիս, մեր սանիկին և ամենակարևորը՝ Աստծուն: Նաև կողակցիս, որ թույլ է տալիս: Գիտեմ մարդկանց, ովքեր ընտրություն են դնում՝ կամ-կամ: Փառք Աստծո, իմ ամուսինն այդպիսին չէ: Հաջողվո՞ւմ է Սբ. Պատարագներին միասին մասնակցել: Արտավազդ. Իհարկե, և՛ իմ, և՛ Մարիամի կողմից ցանկություն կա, բայց զբաղվածությանս պատճառով ես հաճախ ներկա լինել չեմ կարողանում: Հիմնականում Մարիամն է գնում: Հանգստյան օրերը մեզ մոտ գրեթե պլանավորված են՝ քաղաքից դուրս, հյուրընկալություն: Պետք է կարողանամ կտրվել ամեն ինչից ու ինքս էլ հաճախակի Սբ. Պատարագներին մասնակցել: Երևի պետք է շատ ցանկանամ, որ ստացվի, չգիտեմ: Մարիամ. Եղբայրս Գևորգյան ճեմարանում է սովորում: Երբեմն հարցնում է՝ մասնակցո՞ւմ ես Սբ. Պատարագներին: Երբ ասում եմ, որ ժամանակս հաճախ չի ներում, բայց սրտումս մեծ ցանկություն կա, ժպտալով պատասխանում է. «Դա նույնն է, որ ասես սոված եմ, բայց չեմ հասցնում հաց ուտել, թեև մտքիս մեջ գիտեմ, թե հացն ինչպես են պատրաստում»: Անմիջապես զգաստանում եմ ու հասկանում, որ պետք է ժամանակ գտնեմ: Երբ պատրաստվում էի ընդունելության քննությունների համար, պատահում էր՝ որոշում էի կիրակի օրերը մնալ տանն ու առավոտից պարապել: Հավատացեք, գալիս էր Սբ. Պատարագի ավարտի ժամը, նոր սկսում էի պարապել: դա երևի «վերևից» է գալիս, քեզ հասկացնում է, որ եկեղեցին երբեք ժամանակ չի խլում, այլ զորացնում է: Ծնողներիս սանիկը միշտ ասում էր. «Երբ մասնակցես Սբ. Պատարագներին, կզգաս, որ ժամանակ չես կորցնւմ: Ընդհակառակը, առավել առույգ ու նպատակասլաց ես դառնում»: kk Իսկ Սբ.  Հաղորդություն ստանո՞ւմ եք: Մարիամ. Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ վաղուց չեմ հաղորդվել: Եկավ մի պահ, երբ մտածեցի, դեռ այնքան էլ պատրաստ չեմ, պետք է մի քիչ էլ «հասունանամ»: Թեև, ես չեմ որոշողը՝ ինձ կարելի՞ է Սբ. Հաղորդություն ստանալ, թե՞ ոչ: Ի դեպ, ասեմ, որ հաղորդություն ստանալուց հետո միշտ իմ կյանքում մի լավ բան լինում էր (ժպտում է): Դուք երիտասարդ, նորաստեղծ ընտանիք եք: Հոգևոր գիտելիքները, հարստությունը ընտանիքում որքանո՞վ են կարևոր, օգնո՞ւմ են: Տարրաձայնությունների ժամանակ հիշո՞ւմ ու կիրառում եք «մի բարկացիր»-ը: Արտավազդ. Աշխատում ես անել ամեն բան, որ տարրաձայնություններ քիչ լինեն տանը: Բայց դե կենցաղ է, երբեմն փոքրիկ խնդիրներ առաջանում են: Փառք Աստծո, մեր ընտանբիքում անհամաձայնությունները քիչ են, այդ պատճառով հաճախ կարիք չի լինում հիշել «մի բարկացիր»-ը (ժպտում է): Եթե ընտանիքում հոգևոր իմաստություն կա, հնարավոր չէ, որ օգտակար չլինի: Այն կարևոր ու մեծ դեր է խաղում ամեն մեկի կյանքում, հարաբերություններում: Նաև կարևոր է, որ հոգևոր մթնոլորտում մեծացնենք մեր ապագա փոքրիկներին՝ դուրս մղելով ժամանակակից անիմաստ շատ նորամուծություններ, որոնք շատերին հեռացնում են հոգևոր կյանքից: Մեր ընտանիքում միշտ կարևոր և արժեքավոր է եղել ու կլինի հոգևոր դաստիարակությունը, որն առաքինություն է սերմանում: Յուրաքանչյուր ընտանիք, հատկապես մեր օրերում, ժամանակներում, դա պետք է կարևորի ու առաջնահերթ համարի: 10435933_532153776910937_6461825802034522257_n Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»