Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համար

Lifestyle

ԽՈՅ. Դրված նպատակներին հասնելու համար համբերատարության կարիք կլինի: Ամեն ինչ չէ, որ միանգամից հաջող կդասավորվի, երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Նշանի շատ ներկայացուցիչների առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել:

Հաճախ բարդ հարցը լուծելու համար պիտի նորովի նայեք ստեղծված իրավիճակին, տեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք հաճախ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

ՑՈՒԼ. Անսովոր ու շատ հետաքրքիր օր է: Դուք հաճախ պիտի նոր բան մտածեք, փորձարկումներ անեք: Կուրախացնի երևակայությանը զարկ տալու հնարավորությունը: Դուք հաստատ կձանձրանայիք, եթե ողջ օրը ստիպված լինեիք կատարել ուրիշների հանձնարարությունները, գործել ցուցումների համաձայն կամ զբաղվել հասարակ, միապաղաղ գործերով:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ո՛չ ձեզ, ոչ էլ ձեր ծանոթներին: Նրանց հետ շփումները ոգեշնչող կլինեն: Չի բացառվում՝ օրվա վերջին կարևոր որոշումներ ընդունեք:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրը բավական հոգնեցնող, բայց շատ արդյունավետ կլինի: Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կուրախացնի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորությունը: Երբեմն դուք պատրաստ կլինեք հետաձգել սեփական գործերը, որպեսզի կենտրոնանաք նրա վրա, ինչը կարևոր է մյուսների համար:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ հոգատարության և ուշադրության համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Որոշ Երկվորյակներ հեռվից ոգեշնչող լուրեր կստանան:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Բայց դուք երբեմն սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դատարկ բաներից չկառչել: Եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ գլուխ հանել դրանցից:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հետաքրքիր ու հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Ընտանեկան տոն կազմակերպելու համար առիթ կլինի:

ԱՌՅՈՒԾ. Օրը հասարակ չի լինի, բայց դուք բոլոր դեպքերում հաջողության կհասնեք: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հաղթահարել խոչընդոտները: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ ձեր համառությունն ավելորդ է, բայց նման նկատողությունները սրտին մոտ ընդունել պետք չէ: Դժվարությունների առաջ մի ընկրկեք. աստղերն անպայման կաջակցեն ձեզ:

Տնային գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ մտերիմները դիմեն խնդրանքներով, որոնք մերժել չեք ուզենա: Երբեմն կնյարդայնացնի շուրջը տիրող խառնաշփոթը, բայց ձեզ կհաջողվի վերահսկել բացասական հույզերը:

ԿՈՒՅՍ. Օրը շատ արդյունավետ կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնցից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Շատ Կույսեր կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, իսկ դա բոլորին չէ, որ դուր կգա: Սակայն հենց ձեր անկեղծությունը թույլ կտա խուսափել անհասկացողությունից, ճիշտ շեշտադրումներ անել: Մարդիկ, որոնք այսօր ձեզ կաջակցեն, բազմաթիվ կարևոր գործերում հուսալի համախոհներ կդառնան:

ԿՇԵՌՔ. Օրը բավական անհանգիստ կանցնի: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Հենց կարևոր գործ ստանձնեք, ինչ-որ մեկը կշեղի ձեզ, օգնություն կամ խորհուրդ կխնդրի, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկի: Սակայն կարևոր է չհրաժարվել սեփական նպատակներից, չհետաձգել այն գործերը, որոնք կարևոր են ձեզ համար: Ամեն ինչ կստացվի, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները, հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու կամ ինչ-որ մեկի օգնության վրա:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց ու շատ հարցերում կաջակցեք նրանց: Սիրելիին ուրախացնելու, նրան հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք:

ԿԱՐԻՃ. Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դա կստիպի ձեզ հուզվել: Բացի այդ, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Անսպասելի գործեր կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու մնացած ամեն ինչ հետաձգել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դրված նպատակներին հասնելը կհեշտանա, ավելի հեշտ կլուծեք նաև այն հարցերը, որոնց շուրջ շատ էիք մտածում և՛ դուք, և՛ ձեր մտերիմները: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Նրանց դուր գալը դժվար չի լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը լուծելու համար: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: Դուք իսկապես կփորձեք հասկանալ մյուսներին, բայց դա անել միանգամից չի ստացվի: Այնպես որ՝ լավ է ինքնուրույն գործեք ու միայն սեփական ուժերի վրա հույս դնեք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կհեշտանա և՛ գործընկերների, և՛ մտերիմների հետ լեզու գտնելը: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Որոշ Աղեղնավորներ ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն ու չեն զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր, բարդ գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն ընդհանուր պատկերացումներ ունեիք: Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով կամ լավ խորհուրդ տալ: Եթե նոր բան ստանձնեք, արագ կհասնեք առաջին արդյունքներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտորելու, ծրագրեր կառուցելու, մի քանի տարբերակ համեմատելու համար: Վճռական գործողությունների հարցում լավ է չշտապեք: Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

Շարունակությունը՝ այստեղ

 

 

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков