Իմ սիրտն ու հոգին չեն հասկանա ու չեն ընդունի, որ դու չկաս. Սոնան Հայկոյի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել
LifestyleԵրեկ լրացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան 40-րդ օրը։

Երգչուհի Սոնան ինստագրամյան իր էջում Հայկոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարաիկել, որին կից գրառում է արել.

«40 օր անցավ․․․ Ինչպես երկրաշարժը, իմ ընկեր, ողբերգություն էր բոլորիս համար։ Ինչպե՞ս։ Դու այս աշխարհում քո հետքը թողեցիր։ Այնպիսին, ինչպիսին դու էիր, չկա ու չի էլ լինի։ Քո երաժշտությունը հրաշալի է։

Դու լեգենդ ես։ Իմ սիրտն ու հոգին չի հասկանա ու չի ընդունի, որ դու չկաս։ Երկնային արքայություն քեզ։ Հանգչիր խաղաղությամբ։ Դու իմ սրտում ու հիշողության մեջ ես միշտ»։
Հիշեցնենք, որ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին:

Շարունակությունը՝ այստեղ