Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը սրում է լարված հարաբերությունները կողմերի միջև

2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության՝ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքներին և ներկայացնելով 8 առաջարկ մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:

«Հանձնակատարը նկատում է, որ հակամարտությունից տուժած շրջանների հասանելիությունը շարունակում է սահմանափակ լինել մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով մշտադիտարկում իրականացնող առաքելությունների համար, և որ խոչընդոտներ են ի հայտ գալիս նման առաքելությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանձնակատարի կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի որպես առաջնահերթ խնդիր: Վերջինս կոչ է անում բոլոր իրավասու իշխանություններին միավորվել և արդյունավետ ու ճկուն միջոցներ ընդունել՝ մարդասիրական և մարդու իրավունքների հարցով զբաղվողների հասանելիությունն ապահովելու համար:

«2020 թվականի թշնամանքի բռնկումը ստիպել է հակամարտության գոտում կամ մոտակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց հեռանալ իրենց բնակության վայրից, չհաշված նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականներին: Բոլոր նրանց, ովքեր տեղահանվել են հակամարտության պատճառով և հիմա ապրում են Հայաստանում կամ Ադրբեջանում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկադրել վերադառնալ իրենց նախկին բնակության վայր»,- հայտարարել է հանձնակատարը: Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է կամավոր լինի:

Հանձնակատարը տեղյակ է նաև, որ տարածաշրջանում բարձր է աղտոտվածության մակարդակը ականների և պատերազմից մնացած պայթյունավտանգ առարկաների պատճառով և ափսոսանք է հայտնում, որ ռազմական գործողությունների դադարից հետո բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, սպանվել կամ վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով: Նա կոչ է անում կողմերին համագործակցել և անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում անել՝ նպաստելու ականազերծման գործընթացին: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերցնել ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում կամ սահմանափակում է սովորական զենքի որոշ տեսակների օգտագործումը, որոնք կարող են չափազանց ծանր հետևանքներ ունենալ:

 Հանձնակատարն այնուհետև անդրադառնում է գերության մեջ գտնվողների հարցին, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ նկատելով, որ խնդիրը վիճահարույց է և սրում է արդեն իսկ լարված հարաբերությունները երկու երկրի միջև: Հետևաբար, վճռորոշ է վստահանալ, որ գերության մեջ գտնվող բոլոր անձանց երաշխավորված պաշտպանություն է հատկացվում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների մասին օրենքի համաձայն, ինչպես նաև կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

«Շատ ընտանիքներ դեռևս տանում են հակամարտության հետևանքները, հատկապես նրանք, ովքեր ընտանիքի անդամ են կորցրել և որոնց հարազատները անհետ կորած են համարվում: Ուստի, առաջնային կարևորություն ունի անհետ կորած անձանց ընտանիքների իրավական և գործնական կարիքների հարցն ուշադրության կենտրոնում պահելը»,- նշել է հանձնակատարը: Այս առումով վերջինս կարևորել է երկու կողմի ներգրավվածությունն ընդհանուր տվյալների բազա ստեղծելու հարցում:

Նշվում է, որ հանձնակատարը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտման մասին հաղորդումներ է ստացել հակամարտության երկու կողմից՝ ինչպես հասարակական կազմակերպություններից, այնպես էլ տուժած անձանցից և նրանց ընտանիքներից:

Բացի այդ, հանձնակատարը, մասնավորապես մտահոգված է բնակելի տարածքների ռմբակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիների մահվան և վիրավորվելուն: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել արդյունավետ հետաքննության անցկացումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ինչպես օրինակ անհամաչափ հարձակումների վերաբերյալ:

Վերջապես,  հանձնակատարն արձանագրում է, որ հանրային քննարկումները երկու երկրում աչքի են ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժողական և անհարգալից հաղորդակցությամբ: «Ագրեսիայի մշտական հռետորաբանությունը կամ այնպիսի բառերի օտագործումը, ինչպես օրինակ «թշնամիներ», միայն նպատսում է կողմերի միջև թշնամությունը հավերժացնելուն»,- հավելել է հանձնակատարը: Նա կոչ է անում երկու կողմին գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ատելության խոսքն ու աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են խաղաղ համակեցություն ապահովելուն:

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году