Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Զինակոչիկների բոլոր գանգատները չի գրանցվել, զորակոչվել են նաև առողջական խնդիրներ ունեցողները․ ՀՔԱՎ

Общество

2020-2021թթ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, ՀՔԱՎ է դիմել 294 զինվորական անձ, որից 98-ը՝ զորակոչիկ։ Այդ մասով ՀՔԱՎ-ը ուսումնասիրություն է կատարել և հրապարակել։

Ըստ այդմ՝ զինվորական անձանց մի մասը բողոքել է բուզհաստատություններից, որոնք բուժզննության ընթացքում թույլ են տալիս մի շարք խախտումներ․  չեն պահպանում համավարակի անվտանգության կանոնները, չեն տրամադրում առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, եզրակացություններում չեն արձանագրում բոլոր գանգատները, կայացնում են չհիմնավորված որոշումներ։ Եվ սա, ցավոք, ամբողջական ցանկը չէ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։ 

Մեր ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։ 

Բուժհաստատությունները երկար տարիներ չեն արձանագրել զինակոչիկների բոլոր գանգատները առողջական վիճակի մասին, ինչի արդյունքում բանակ են զորակոչվել տարբեր առողջական խնդիրներ ունեցող անձինք։ ԿԲՀ-ն  բացահայտ գործել է հօգուտ ՊՆ-ի՝ ուղղակի համալրելով բանակի թվաքանակը։

Այս պարագայում՝ բուժհաստատությունները ոչ միայն պետք է իրականացնեին օրենքով սահմանված բուժզննում, արձանագրեին հայտնաբերած առողջական բոլոր խնդիրները, իսկ   անհրաժեշտության դեպքում՝ կատարեին անվճար բուժում։ 

ՀՔԱՎ ուսումնասիրությունների համաձայն՝ միայն  2020 թ․՝ մինչև պատերազմը, բանակում զինվորների մահացության դեպքերի 25 տոկոսը եղել է առողջական խնդիրների պատճառով (տես նաև՝ 2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց):

Այս ցուցանիշը ևս մեկ անգամ փաստում է՝ զորակոչի ընթացքում  բուժհաստատությունների կողմից  զորակոչիկների իրավունքների խախտումների հետ։ Հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ նման իրավիճակում հայտնված բազմաթիվ զորակոչիկներ կարողանում են վերականգնել իրենց իրավունքները, այդ թվում՝ դատարանում։

Ինչ վերաբերում է համավարակի պայմաններում զորակոչի կազմակերպմանը, ապա չնայած նրան, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հայտարարում էին, թե զինկոմիսարիատներում կատարվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, առողջական խնդիրներ ունեցող և կասկածելի ախտանշաններ ունեցող զորակոչիկները չեն զորակոչվելու, նաև կարանտինային փուլով են անցնելու՝ մինչ զինված ուժերի շարքերը համալրելը, այս դեպքում էլ մեր ուսումնասիրություններն այլ պատկեր են ցույց տալիս։

Զորակոչի ընթացքում, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները ոչ միայն  չեն պահպանվել համավարակի կանխարգելման կանոնները, այլև զորակոչիկների զննությունն իրականացրել են այլ զորակոչիկների կամ այլ անձանց ներկայությամբ, ինչը ոչ միայն համավարակի կանոնների խախտում է, այլև առողջական վիճակի գաղտնիության իրավունքի։

Սրա մասին դեռ մինչև համավարակը ՀՔԱՎ-ը պարբերաբար ահազանգել է և առաջարկներ ներկայացրել։

Վերահաստատելով մեր նախկին առաջարկները և հաշվի առնելով նոր իրավիճակը՝ բժշկական հաստատություններին առաջարկում ենք․

  1. զորակոչիկներին ենթարկել համալիր հետազոտությունների՝ նրանց իրական վիճակը բացահայտելու համար: Միևնույն ժամանակ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի օրինակները:  
  2. պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության շրջանակներում իրականացնել արդյունավետ և որակյալ  անվճար բժշկական միջոցառումներ:
  3. բացառել  համավարակով պայմանավորված խոչընդոտները պայմանագրային զինծառայություն անցնողների բուժզննության կազմակերպման ընթացքում: 

Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին առաջարկում ենք․

  1. իրականացնել մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունը բոլոր խնդիրներով և առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից և անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել առողջական խնդիրը:  
  2. բժշկական փորձաքննություն իրականացնելիս ապահովել անձի առողջական վիճակի գաղտնիության իրավունքը:
  3. բացառել զորակոչիկների գանգատները չարձանագրելու պրակտիկան:  
  4. հաշվի առնել սեզոնային հիվանդությունների բնույթը եւ  առանձնահատկությունները, միայն դրա հիման վրա կայացնել համապատասխան որոշում։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովին առաջարկում ենք․

  1. տրամադրել այնպիսի   եզրակացություններ, որոնց տարբերությունը զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ակտերով հաստատված ախտորոշումների հետ հիմնավորված է:
  2. միմյանցից էականորեն տարբերվող հոդվածների դեպքում կայացնել հիմնավորված որոշում:  
  3. ապահովել ըստ հիվանդությունների՝ մինչ զորակոչը վիրահատական ցուցումների առկայության և դրանից չհրաժարվելու դեպքում զորակոչիկների վիրահատության իրականացումը:
  4. ապահովել բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված ուղեգիր՝ զորակոչիկի պիտանիության վերաբերյալ ճիշտ և իրական որոշում կայացնելու համար:
Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков