Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов


10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար

Lifestyle
Դու արժանի ես լինել այնպիսի մեկի հետ, ով քեզ կստիպի ժտալ, մեկի, ով քեզ չի թերագնահատի ու ցավ չի պատճառի։  I  Մենք կհիշենք, որ յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր փոխհարաբերություն տարբեր է: Մարդիկ չեն սիրահարվում նմանություններին, այլ տարբերություններին։ Եղիր քո կատարյալ եսը։ Մենք  կատարյալ չենք բոլորի համար, մենք կատարյալ ենք միայն մի քանի հոգու համար, ովքեր ժամանակ են ծախսում մեզ իմանալու ու սիրելու համար այնպիսին, ինչպիսին կանք։ Եվ հենց այս մի քանի հոգու համար մեր անկատարություններով կատարյալ անհատականությունը հենց այն է, ինչ նրանք սիրում են մեր մեջ։ Մի համեմատիր քո հարաբերությունները մեկ ուրիշի հարաբերությունների հետ՝ ոչ ծնողներիդ, ոչ ընկերներիդ, ոչ գործընկերներիդ կամ էլ պատահական այլ մարդկանց հայրաբերություների հետ, ում մոտ ամեն ինչ կատարյալ է թվում։ Յուրաքանչյուր զույգ իր սիրո կանոններն ունի, սիրո մեջ իր համաձայնություններն ու սովորությունները։ Կենտրոնացիր միայն ձեր երկուսի վրա ու աշխատիր ձեր փոխհարաբերությունները հնարավորինս լավացնելու վրա։  II  Մենք կլսենք միմյանց ուշադիր՝ առանց միմյանց քննադատելու։Չափազանց հեշտ է նայել ինչ-որ մեկին ու նրա մասին որոշակի կարծիք կազմել։ Այն, ինչ տվյալ մարդը ցույց է տալիս հասարակությանը, ներսում թաքնված այսբերգի միայն մի փոքրիկ մասնիկն է, որը դու տեսնում ես։ Ու շատ հաճախ այն ծածկված է ամեն տեսակ ճաքերով ու սպիերով, որոնք ձգվում են մինչև հոգու խորքը։ Երբեք մի՛ դատիր։ Սովորիր հարգել ու ճանաչել նրա զգացմունքները։ Ուշադրություն դարձրու նրան։ Ներկա եղիր։ Միշտ չէ, որ մենք խորհրդի կարիք ունենք, երբեմն մենք պարզապես կարիք ունենք, որ մեր ձեռքը բռնեն, լսեն մեզ ու սրտանց հասկանան։ Երբեմն պետք է խոսել, երբեմն էլ լռել։ Իրական իմաստությունն այն է, երբ գիտես դրանց տարբերությունը։ Եվ այս տարբերությունը կարող է կամ կառուցել, կամ էլ քանդել մեր հարաբերությունները։  III  Մենք կասենք այն, ինչ նկատի ունենք ու նկատի կունենանք այն, ինչ կասենք։ Կիսվիր այն ամենով, ինչ տեղի է ունենում քո մտքում ու սրտում։ Կիսվիր քո ամենախորը մտքերով, կարիքներով, ցանկություններով, հույսերով ու երազանքներով։ Բաց հաղորդակցությունն ու ազնվությունը չափազանց կարևոր է առողջ հաարբերությունների համար։ Քո կյանքում կարևոր տեղ զբաղեցնող մարդկանց տուր այն ինֆորմացիան, որի կարիքը նրանք ունեն, և ոչ թե սպասիր նրանցից, որ իմանան այն, ինչ նրանք չեն կարող իմանալ, մինչև որ նրանց հետ չխոսես։ Մի փորձիր կարդալ մյուսի մտքերը ու մի ստիպիր մյուսներին՝ հատկապես քո երկրորդ կեսին, կարդալ մտքերդ, այլ հաղորդակցվիր ու կիսվիր այն ամենով, ինչ կա մտքիդ ու սրտիդ մեջ։  IV  Մենք կաջակցենք միմյանց լավ ու վատ պահերին։ Միմյանց կողքին եղեք լավ ու վատ պահերին։ Պատրաստակամ եղեք լսել, գրկել ու էմոցիոնալ առումով սատարել յուրաքանչյուր իրավիճակում։ Վստահեք, որ կարողանաք միմյանց վրա հույս դնել յուրաքանչյուր իրավիճակում, ոչ միայն երբ հարմար է, այլև այն ժամանակ, երբ միմյանց կարիքն առավել շատ կունենաք։  V  Մենք հավատարիմ կլինենք։ Իրական սերն ու իրական ընկերությունն անբաժան լինելու մեջ չէ։ Այս հարաբերությունները երկու մարդկանց՝ միմյանց հավատարիմ լինելն է նույնիսկ երբ նրանք միմյանցից հեռու են գտնվում։ Երբ խոսքը վերաբերում է փոխհարաբերություներին, միմյանց հավատարիմ լինելը ընտրություն չէ, այլ առաջնահերթություն։ Հավատարմությունն ամեն ինչ է։  VI  Մենք կապրենք՝ հավատարիմ լինելով ճշմարտությանը։ Ներքին խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ հանգիստ ես՝ իմանալով, որ ոչ ոքի չես օգտագործել հասնելու համար այնտեղ, որ այժմ կաս։ Ապրիր այնպիսի կյանքով, որ երբ խոսեն արդարությունից ու վստահությունից, քո մասին մտածեն։  VII  Մենք լավ ժամանակ կանցկացնենք միմյանց հետ։ Ժամանակ ունեցեք միմյանց համար։ Մեր զբաղված օրակարգով՝ հաճախ մոռանում ենք հանգստանալ ու վայելել այն հրաշալի ըկերակցությունը, որ ունենք։ Մարդկային փոխհարաբերություններում հեռավորությունը մղոններով չէ, որ չափվում է, այլ ջերմությամբ։ Երկու մարդիկ կարող են իրար կողք նստած լինել, սակայն մղոններով հեռու։ Այնպես որ, մի արհամարհիր մեկին, ով մտահոգվում է քեզ համար, որովհետև անտարբերությունն ավելի շատ ցավ է պատճառում, քան բարկության բառերը։ Առնվազն շաբաթը մեկ անգամ առանձնահատուկ ժամանակ հատկացրեք միայն ձեր երկուսին։ Ինչ-որ զվարճալի մի բան արեք։ Ժամանակ անցկացրեք միմյանց հետ զրուցելով, միմյանց ծիծաղեցնելով կամ ինչ-որ տեղ հանդիպելով ու զբոսնելով։  VIII  Մենք կգնահատենք միմյանց ու կօգնենք միմյանց աճել ու զարգանալ։ Երկրորդ կեսիդ գնահատելն առանձնակի որակ է փոխանցում հարաբերություններին։ Ուրախացիր նրա համար, երբ նա անձնական առաջընթաց է ունենում։ Ուրախացիր նրա հաղթանակների համար։ Տոնիր նրա ձեռքբերումները, ոգևորիր՝ քայլել դեպի իր նպատակներն ու ցանկությունները։ Խրախուսիր նրան լինել իր լավագույն անհատականությունը։ Ու շնորհակալ եղիր նրա օրհնությունների համար։  IX  Մենք խաղաղ ճանապարհով կլուծենք անհամաձայնությունները։Քիչ բան կա, որ արժանի է վեճի պատճառ դառնալ։ Եթե դու կարող ես խուսափել դրանից, մի վիճիր։ Հետ կանգնիր նրա հետ վեճի բռնվելուց։ Երբ զգում ես, որ բարկությունը խեղդում է կոկորդդ ու ուզում ես բղավել, փակ պահիր շուրթերդ ու պարզապես հեռացիր։ Թույլ մի տուր, որ բարկությունդ իր ձեռքն առնի քեզ։ Պարտադիր չէ, որ դու ճիշտ լինես, և/կամ հաղթես տարաձայնության մեջ։ Դա այնքան էլ կարևոր չէ։ Ինքդ քեզ որոշակի ժամաանկ տուր հանգստանալու համար, այնուհետև հանգիստ քննարկիր իրավիճակը նրա հետ։  X  Մենք կսիրենք ու կհարգենք նաև ինքներս մեզ որպես անհատներ։ Մեր առաջին ու վերջին սերն ինքներս մեր հանդեպ է։ Քո երջանկության ու արժեքի համար հույս մի դիր ո՛չ քո երկրորդ կեսի, և ո՛չ էլ աշխարհում որևէ այլ մարդու վրա։ Միայն դու ես պատասխանատու դրա համար։ Եթե դու չես կարող սիրել ու հարգել ինքդ քեզ, ուրիշ ոչ ոք դա չի կարող անել։ Ամբողջությամբ ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ լավ ու վատ կողմերով։ Եվ քո կյանքում արա այն փոփոխությունները, որոնք հասկանում ես, որ անհրաժեշտ են՝ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը ցանկանում է, որ դու փոխվես, այլ նրա համար, որ դու գիտակցում ես, որ դա ճիշտ է քեզ համար։
Проведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные