«Մաքուր մարդկանց վրա՞ եք հիմա էլ հասել». Սոնա Շահգելդյանը գրառում է արել
LifestyleԱյսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ: Դրանից կարճ ժամանակ անց, սակայն, երգչուհին հայտնվեց` Ֆեյսբուքում, և իրեն բնորոշ «հայերենով»` լատինատառ, գրառում կատարեց այն մասին, որ ինքը ամբողջ կյանքում մաքուր է ապրել, ուրիշները ինչ ասես` անում են, չեն հետախուզում, մաքուր մարդկանց վրա են հասել:
Վերջում էլ սպառնաց` Աստծուց վախեցեք:
Նրա գրառումից, սակայն, այդպես էլ պարզ չդարձավ` ինքն անմեղ է, բայց անարդար կերպով իր հանդեպ հետախուզո՞ւմ է հայտարարվել, թե՞ ոչ մի հետախուզում էլ չի հայտարարվել:
