Ինձ թվաց՝ տրաքելու ենք. Լուսինե Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում
Երգչուհի Լուսինե Պողոսյանը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախում: Իր զգացողությունների, ինչպես նաև մահից փրկվելու մասին երգչուհին առաջին անգամ խոսել է Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:
«Ես վախկոտ չեմ, բայց կան բաներ, որոնցից վախենում եմ:Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ իմ ռիսկային չափն ինչքան ա, բայց Արցախում հայտնվելու հետ կապված կասեմ, որ կար գերբնկան ուժ: Ես ինքս չհասկացա՝ ինչը ինձ ստիպեց լինել այնտեղ, ուղղակի որոշեցի գնալ: Սկզբում ընկերներս չէին թողնում, բայց ամսի 30-ին ֆեյսբւքյան էջերից մեկում կարդալով, որ այնտեղ կարիք ունեն կանանց օգնության, որոշում կայացրի շատ արագ ու առանց որևէ մեկին տեղյակ պահելու գնացի»:
Երգչուհու խոսքով՝ ինքը 44 օրվա ընթացքում 2 անգամ զգացել է մահվան շունչը.
«Դժվար է եղել առաջին 3 օրը, չէի կարողանում ուտել, քնել, վախ զգացել եմ ամբողջ 44 օրվա ընթացքում 2 անգամ: Մենք ընկանք շրջափակման մեջ: Եղել են օրեր, որ զգացել եմ մահվան աչքերի մեջ նայելը:
Ավելին՝ այստեղ