Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն ծանոթացել են «Կապուտակ Սեւանում»` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի սենյակում. պատմում է Լևոն Քոչարյանը
LifestyleՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, պատմել է Սիրուշոյի հետ իր ծանոթության մասին` նշելով, որ դրանում իր մեծ դերակատարությունն է ունեցել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Պարզվում է` նրանք ծանոթացել են Սեւանում` «Կապուտակ Սեւան» հանգստյան տանը` Արթուր Գրիգորյանի սենյակում ու շնորհակալություն հայտնել նրան` դրա համար:
![]()
«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…
Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում...
Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:
Շարունակությունը՝ այստեղ