Սյունիքի մարզպետարանում հրաժարականների շքերթ է սպասվում
ПолитикаՍյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քիչ առաջ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի փոխմարզպետերից Նարեկ Բաբայանը։ Ամենայն հավանականությամբ ազատման հրամանը այսօր պաշտոնապես կհրապարակվի։ Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մեկ այլ փոխմարզպետ` Կարո Ավանեսյանը։
Կառավարությունում դժգոհ են Սյունյաց ղեկավար կազմի աշխատանքներից եւ տեւական ժամանակ է մարզպետին փոխարինողի փնտրտուքների մեջ էին, ցանկանում են այնպիսի թեկնածու, որը բռի մեջ կհավաքի մարզը եւ առաջիկայում սպասվող ապաշրջափակման եւ դիրքային զիջումների ժամանակ կկարողանա զսպել քաղաքացիական ընդվզումները։ Մեր աղբյուրներն ասում են, որ Մելիքսեթ Պողոսյանը երկու օր առաջ «բյուլետեն» է ձեւակերպել, որպեսզի հնարավորինս ձգի իր ազատումը։
Շարունակությունը՝ այստեղ