Սա համարեք առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել. Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջարկ ներկայացրեց
ПолитикаՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:
Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:
Ըստ նրա՝ իշխանությունը նախագահի թեկնածուի համար առաջադրել է մի մարդու, որը Սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում. Սահմանադրությամբ անաչառ, ազգային շահերով առաջնորդվող մարդու մասին է խոսքը:
«Կարո՞ղ էինք մենք առաջադրել մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը. այո, կարող էինք: Բայց ես էլ եմ համոզված, որ պետք չէր դա անել, քանի որ դա բեմադրություն է, և չեմ կարծում, որ մենք պետք է այդ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղանք: Մենք պետք է մտնեինք մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Քոչարյանը:
Սակայն նա նշեց, որ ունի ուրիշ առաջարկ, որը հանրայնացրեց. «Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ»: